Արզաքանցյանի գործոնը գնալով լրջանում է
Խորհրդարանական առաջիկա ընտրություններն ամենաանկանխատեսելին են լինելու Հայաստանի ողջ պատմության ընթացքում։
Սոցիոլոգիական բոլոր հարցումները առաջատար են համարում արդեն հայտնի ուժերին՝ իշխանության կամ ընդդիմության շրջանում, բայց կա մի կարեւոր բայց։
Ընտրողների զգալի մասը դեռ վերջնականապես չի կողմնորոշվել, թե ում պիտի ձայն տա, եւ այստեղ է, որ կարող են հետաքրքիր անակնկալներ գրանցվել։
Ընտրություններին մասնակցելու մասին հայտարարած տասնյակ ուժերի մեջ կարելի է առանձնացնել Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամի հիմնադիր նախագահ Տիգրան Արզաքանցյանին։ Վերջինս բավական ուշագրավ գործունեություն է ծավալել, ակտիվորեն հանդիպումներ է իրականացնում մարզերում, լսում մարդկանց խնդիրները, կարեցածի չափով փորձում օգտակար լինել նրանց։
Քաղաքականություն վերադառնալու մասին հայտարարելուց հետո նրա շուրջ լուրջ գործընթացներ են խմորվում, առայժմ ոչ տեսանելի, բայց լուրջ համախմբում է ձեւավորվում նրա շուրջ։ Ինքը՝ Արզաքանցյանն էլ որեւէ մեկի հետ կամուրջները չի այրում, ատելության խոսք չի տարածում, փոխարենը առարկայական առաջարկներ է ներկայացնում երկրի քաղաքական եւ տնտեսական կյանքը առողջացնելու ուղղությամբ։
Լուրջ ռեսուրսների տիրապետող, մեծ շրջապատ ունեցող Տիգրան Արզաքանցյանը կարող էր, իհարկե, մնալ արտերկրում, զբաղվել բացառապես իր բիզնեսով, սակայն վերադարձել է քաղաքականություն՝ այս ծանր օրերին Հայաստանին օգտակար լինելու ցանկությամբ, եւ ունի բոլոր հնարավորությունները՝ ակնակնալ մատուցելու, Ազգային ժողովում զգալի ներկայություն ապահովելու համար։ Մեր ընտրողներն էլ պիտի գիտակցեն՝ ընտրել երբեւէ չվարկաբեկված, բիզնեսում կայացած, նոր խոսք ու թարմություն ներկայացնող գործիչներին։
Արամ Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»