Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներից 2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները հրաժարվում են տրվոց պարգևավճարներիցՀայտնի է հոկտեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման օրըԱՄՆ-ում լրագրությունը մեռած է՝ հայտարարել է Թրամփի խորհրդականըԿարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 20-ից 24-ըՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովԻրանի ԱԳՆ-ն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցությունը որակել է որպես հնարավորությունԱտելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՍեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինիԳազի հնարավոր թանկացման շեմին․ կառավարությունը լռում է, իսկ քաղաքացիները պատրաստվում են նոր հարվածի. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը և Ուկրաինան քաղաքացիական անձանց փոխանակում են իրականացրել Բելառուսի միջոցովՎթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն է
Քաղաքականություն

Ստեղծված քաղաքական խառնաշփոթում ո՞րն է ռացիոնալ այլընտրանքը

Հայաստանում ճգնաժամ է

 Հայաստանը ներկայումս  հումանիտար, սոցիալ-տնտեսական, ներքաղաքական և ամենաաղետալին՝ բարոյական ճգնամի մեջ է գտնվում։  Ստեղծված քաոսից դուրս գալու ելքը  քաղաքական ուժերը փորձում են գտնել  արտահերթ ընտրություններ անցկացնելու ճանանապարհով։ Արդեն  Ազգային ժողովն իրավունքի ուժով արձակվել է, և առջևում բուռն ու հախուռն նախընտրական գործընթացներ են սպասվում։

 Ատելությունփոխադարձ մեղադրանքներ, «փոխհրաձգություն» ու ոչ մի տեղ չտանող խավարում խարխափումներ․  

 Հեղափոխությունից հետո Հայաստանում քաղաքական դաշտն այնպես է բևեռացված, որ արտահերթ ընտրությունների նախընտրական փուլն անցնելու է կատաղի մրցապայքարում։ Հեղափոխությամբ մերժված ուժերը  վրեժի ու փոխադարձ հատուցման փափագով սկսել են իրենց հաղթած իշխանություններին խորտակելու գործընթաց․ ատելությամբ ծանրաբեռնված քաղաքական խոսքը «դավաճան», «կապիտուլյանտ», «հողատու» վանկարկումների պակաս չունի։ Իշխանությունն էլ նույնաբովանդակ բառապաշարով հակադարձում է նախկիններին և դեռ մի բան էլ կրքեր բորբոքում՝ «թալանչի», «մարդասպան», «մերժված» պիտակավորումնեև տալիս։ Նմանօրինակ կրքոտ հարձակումներով ու եսապաշտական մղումներով, հակառակորդին խոցելու, ցավոտ հարված հասցնելու ու ոչնչացնելու փոխադարձ մեղադրանքներն ու փոխհրաձգությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են և Հայաստանին զրկում են կայունության ու զարգացման հեռանկարից։

 Նշմարվող լույս՝ թունելի վերջում

Այսօր առավել քան երբևէ Հայաստանը կարոտն ունի կայունության, կառուցողական համագործակցության և ամենօրյա անդուլ աշխատանքի, ինչին, ավա՜ղ, ատելություն գեներացնող էմոցիոնալ պոռթկումներն ու հուզական խոչընդոտներով հարուստ սրացումները, կրքոտ հարձակումներն ու փոխադարձ անվանարկումները ոչնչով չեն նպաստում։

Այդուհանդերձուշագրավ է հանրային կյանքում շրջանառված «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից մշակված հանրային համաձայնության հայտարարությունը, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում հանրային խոսքի անհարիր դրսևորումները բացառելու նպատակ ունի։ Փաստաթուղթը բաց է բոլոր քաղաքական ուժերի համար, որոնք կարող են միանալ իրենց հրապարակային հայտարարությամբ։ Արժանին մատուցելու համար հարկ է նշել, որ այս նախաձեռնությունը երկրի քաղաքական համակարգն առողջացնող միտում ունի և հասարակության պառակտման, հակադիր բևեռների բաժանման, ատելություն քարոզելու դեմ միասնական պայքարի ամոքիչ դեղամիջոց է։ Սա կարող է ներաքաղաքական մրցապայքարը որոշակի կառուցողական հունի մեջ պահել, դուրս գալ անձնավորման ու փոխադարձ հեղինակազրկման մակարդակից գաղափարների և կարծիքների մրցապայքարի, հանրային կյանքը լցնել առողջ բանավեճերով, ստեղծված բարդ վիճակից երկիրը հանելու փնտրտուքների ու մտքերի ազատ փոխանակություններով։ Մնում է քաղաքական ուժերը կամք դրսևորեն և միանան «Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից առաջարկած հանրային համաձայնությանը։

 Ռացիոնալ այլընտրանքը

Չի բացառվում, որ երկիրն այս օրին հասցրած նախկին ու ներկա իշխանությունները, հանրային կյանքը ողողելով ատելության խոսքով, փոխադարձ վիրավորանքներով էմոցիոնալ դաշտ են ապահովում և միտումնավոր ու նպատակային կերպով փորձում են ժողովրդին զրկել ռացիոնալ ընտրություն կատարելու հնարավորությունից։ Միմյանց թիրախավորող ու միմյանց հասցեին (հաճախ ճշմարիտ) մեղադրանքներ հնչեցնող այս արատավոր տեղապտույտից դուրս գալու ուղին ռացիոնալ այլընտրանքն է՝ ժողովրդի կողմից անբասիր հետագիծ ունեցող, պրոֆեսիոնալ, պարզերես, ազնիվ և դեպի Լուսավոր Հայաստան տանող հայրենասեր մարդկանց ընտրությունը։   

հեղինակ՝ Պողոս Թունյան