Տեսանյութ․ Ահաբեկչի հետ չեն բանակցում․ Խաչիկ Ասրյանը պահանջում է կտրուկ գործողություններ
Ադրբեջանցի 250 հրոսակներ շուրջ 3,5 կիլոմետր խորացել են Հայաստանի Հանրապետության տարածքում, իսկ գործող իշխանությունները վախվորած հայտարարություններ են անում՝ կտրուկ և Սահմանադրությունից բխող գործողությունների փոխարեն։
«Առանց անպարտելի դրոշակ ունեցող Սյունիքի՝ Հայաստանը ոչ միայն չի կարող ինքնապաշտպանվել, այլև չի կարող գոյություն ունենալ«,- արձանագրում է «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար, գնդապետ Խաչիկ Ասրյանը՝ Հայաստանի իշխանություններին կոչ անելով Սյունիքից անհապաղ վռնդել ադրբեջանական զինված հրոսակներին:
Երբ խախտվում է Հայաստանի պետական սահմանը, վտանգվում Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու Հայ ժողովրդի կյանքը, իրական նվիրյալները չեն կարող մի կողմ քաշվել։ Խաչիկ Ասրյանը Նիկոլ Փաշինյանից պահանջել է․
«Եթե ի վիճակի չեք ազգային բանակի միջոցով Հայաստանից դուրս շպրտել ադրբեջանցի հրոսակներին, ապա զինե՛ք «Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատին և Հայաստանի պետական սահմանը զենքով հատած ադրբեջանական հրոսակներին մենք ինքներս կսատկացնենք և նրանց լեշերը կդարձնենք ճիճուների կեր»:
Արցախյան երեք պատերազմներին մասնակցած գործիչը այսօր էլ պատրաստ է զենք վերցնել, զինակից եղբայրների հետ մեկնել հայրենի Սյունիք և մարտնչել ադրբեջանցի հրոսակների դեմ։ Թերևս, սա պետք էր աներ Հայաստանի պաշտպանության նախարարությունը, Փաշինյանի ղեկավարած իշխանությունը, բայց նման վարչախմբի ապիկարության պայմաններում երկրի սահմանների պաշտպանությունն էլ մնում է ազատամարտիկների ուսերին։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա Կոստանյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...
Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հար...