Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում
Ի վերջո, վարձակալության կհանձնվի՞ ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տունը. «Փաստ» «Ապօրինություն է տեղի ունենում մայր բուհում». «Փաստ» Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձը
Տեսանյութեր

«Սահմանին կուտակվել է մեծ զորախումբ, կասկածում եմ, որ ռեսուրս ունենք մարտական գործողությունների մեջ մտնելու». Բորիս Ավագյան

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր առավոտյան դարձյալ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ, որի ընթացքում Փաշինյանը հայտարարել է, որ մայիսի 12-ից հետո, երբ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հատել էին հայ-ադրբեջանական սահմանը, զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան: Նախանշան կա նաև, որ կարող է այսօր էլ նման պրոցես տեղի ունենալ, բայց ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում է անփոփոխ:

«Ի՞նչ է սա նշանակում. սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք գործարկել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մեխանիզմները և պետք է շարունակենք աշխատել հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմների գործարկման ուղղությամբ: Մեր դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը»,- ընդգծել է Փաշինյանը:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում գնդապետ Բորիս Ավագյանը, անդրադառնալով Անվտանգության խորհրդի նիստի ընթացքում Փաշինյանի հնչեցրած վերը նշված հայտարարությանը, նշեց, որ նախքան պահանջ ներկայացնելը գործող իշխանությունը պարտավոր է հրապարակել այն քարտեզները, որոնք դրված են եղել Ադրբեջանի հետ տարված բոլոր բանակցությունների հիմքերում։

«Պահանջում եմ, որ իշխանությունը ցույց տա, թե այդ ո՞ր թվականի քարտեզներին են նայել, երբ փետրվար ամսին ադրբեջանցիներին թույլ են տվել Կապանի ճանապարհին ցուցանակ տեղադրել ու ասել, թե դա իրենց տարածքն է, իշխանությունը պարտավոր է ասել, թե այդ ո՞ր թվականի քարտեզով է Շուռնուխի մի մասը տվել Ադրբեջանին, և հետևաբար՝ հիմա այդ ո՞ր թվականի քարտեզին է հղում անում, երբ ասում է, որ ադրբեջանցիները մտել են Հայաստանի սահմանից ներս։ Պահանջում եմ, որ իշխանությունները հրապարակեն, թե մինչև հիմա այդ ո՞ր քարտեզներին են հղում արել, երբ Ադրբեջանին զիջումներ են արել»,- ասաց Բորիս Ավագյանը։

Մեր զրուցակիցը նաև պնդեց՝ եթե իշխանությունը չի հրապարակում մինչև հիմա Ադրբեջանին արված զիջումների հիմքը, այն է՝ քարտեզները, ապա դա նշանակում է, որ մինչև հիմա զիջումներն արել է բանավոր պայմանավորվածությունների հիման վրա ու հիմա կանգնել է փաստի առաջ։

«Ստացվում է՝դուք բանավոր ինչ-որ բաներ եք պայմանավորվել, ձեր գերիներին չբերած՝ թույլատրել եք Ադբեջանին ցուցանակ տեղադրել Գորիս-Կապան ավտոճանապարհին, հիմա էլ կանգնել եք փաստի առաջ»,- ասաց Ավագյանը։

Հարցին՝ այդ դեպքում ո՞ր թվականի քարտեզներով է Արցախում տեղակայված խաղաղապահ առաքելության ղեկավար Բորիս Մուրադովը մայիսի 12-ից սկսած բանակցում ադրբեջանական կողմի հետ, Ավագյանը պատասխանեց.

 

«Ռուսական կողմը հորդորել է հայկական և ադրբեջանական կողմերին՝ սահմանագծով զբաղվող հանձնաժողով ստեղծել, որովհետև չի՛ կարելի ամեն մի միջադեպի դեպքում դիմել ՀԱՊԿ-ին, բայց քանի որ այս իշխանությունն առանց սահմանագծերը ճշգրտելու՝ Շուռնուխում ՀՀ սեփականություն ունեցողի տոնը տվել է Ադրբեջանին, հիմա ի՞նչ կարող են անել։ Հիմա ռուսական կողմը բանակցում է ընդամենը, որ բախում չլինի, ռուսական կողմը չի կարող դեմարկացիայի խնդիր լուծել, դա է նաև պատճառը, որ դեռևս որևէ մեկը իր տեղից չի շարժվել, և Իշխանասարում տիրող իրավիճակը նույնն է մնում»։

Ըստ Ավագյանի՝ Իշխանասար մտած 200-250 ադբեջանցուն իր սահմաններից դուրս հանելու համար Հայաստանի կառավարությունը մի դեպքում դիմել է ՀԱՊԿ-ին, մյուս դեպքում՝ Վրաստանի վարչապետին խնդրել է միջնորդել Ալիևի մոտ։

«Պատկերացնո՞ւմ եք՝ մի կողմում դիմում է ՀԱՊԿ-ին, մյուս կողմում դիմում է Վրաստանի վարչապետին, խնդրելով, որ նա միջամտի, հորդորի, որ ադրբեջանական կողմը զորքը ետ քաշի Իշխանասարից, և դա անում են՝ իմանալով ռուս-վրացական հարաբերությունները։ Մենք հստակ պետք է հասկանանք, որ եթե պետության ղեկավարն ասում է՝ ես չեմ կարողանում իմ պետական սահմանը պահել, և դիմում է միջազգային կառույցի, դա նշանակում է որ նա լուծարել է պետությունը փաստացի, փաստացի ասում են, որ որպես պետություն՝ մենք գոյություն չունենք, եթե այդպես է, ապա հարց է առաջանում՝ բա ի՞նչ ենք մենք՝ Ռուսաստանի մա՞րզ, դե եթե այդպես է, եկեք մի հանրաքվե անցկացնենք ու հասկանանք՝ ով ենք մենք»,- անհասկանալի համարեց ՀԱՊԿ-ին դիմելու, ՀԱՊԿ-ի գործողություններին չսպասելով՝ բանակցություններ վարելու այս իշխանության քայլը։

Ավագյանը նաև հավելեց, եթե մայիսի 12-ին հայկական կողմն ինքնուրույն կարող էր խնդիր լուծել, հիմա այդ հարցում ևս ուշացած քայլերի հետևանքով կանգնել է դժվարությունների առաջ։

«Իշխանասարում կուտակվել է լուրջ զանգված, ռազմական գործողությունը պետք է իրականացվեր առաջին օրը, հիմա այնտեղ մեծ զորախումբ է կուտակվել, և կասկածում եմ, որ ունենք ռեսուրս այդ զորախմբի հետ մարտական գործողությունների մեջ մտնելու համար»,- մտահոգություն հայտնեց Ավագյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում