Սահմանները վտանգված են․ Իշխանական անգործության պայմաններում հույսը ընդդիմությունն է
Սյունիքի և Գեղարքունիքի մարզերում ստեղծված իրավիճակն ու իշխանությունների գործելաոճը գնալով ավելի մտահոգիչ են դառնում։ Հայաստանի քաղաքացիներն էլ տեղեկատվություն ստանում են ոչ թե պետական աղբյուրներից, այլ ընդդիմադիր քաղաքական ուժերից։ Մինչ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը փորձում է շեղել և ապատեղեկացնել հանրությանը՝ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների թվաքանակի մասին կեղծ տվյալներ հայտնելով, Սյունիքի նախկին մարզպետ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն է ստանձնել ժողովրդին ճշմարտությունն ասելու առաքելությունը։
Հակոբյանը նախօրյակին հարցազրույց է տվել և հայտնել, որ Սյունիքում իրավիճակն անփոփոխ է, սակայն այս օրերին ավելացել է ադրբեջանցի զինվորականների թիվը. «Մոտավորապես 1000-ից ավել իրենք են, ենթադրում եմ, այդքան կամ մի քիչ ավել մենք ենք»,-նշել է Վահե Հակոբյանը և ընդգծել՝ իշխանությունը կորցնում է ընդհանուր վերահսկողությունը:
Հիշեցնենք, որ Փաշինյանը սկզբից խոսում էր 250, ապա 600 հակառակորդների մասին, հայտարարում, թե իրենք վերահսկում են իրավիճակը։
Տպավորություն է, որ Վահե Հակոբյանին է վերապահված ժողովրդին ճշմարտությունն ասելու, մի քանի ճակատով իշխանությունների դեմ պայքարելու առաքելությունը։ Նրա բոլոր հայտարարությւոնները վերջին հաշվով ճշմարիտ են դուրս եկել, որքան էլ իշխանություններն ու նրա սազանդարները հիստերիայի մեջ փորձում են հերքել ու կեղծել։ Վահե Հակոբյանն այժմ էլ զգուշացնում է, որ ադրբեջանական հրոսակները կտոր-կտոր գրավում են հայկական տարածքները՝ Փաշինյանի իշխանության տոտալ անգործության պայմաններում։
Այժմ էլ, եթե միջոցներ չձեռնարկվեն, վտանգվելու են հայկական տարածքները ոչ միայն Սյունիքի և Գեղարքունիքի, այլև Վայոց ձորի և Տավուշի մարզերում։ Ուշագրավ է, որ նույն «Վերածնվող Հայաստանի» անդամներն են զենքը ձեռքներին զինվորականների հետ կողք-կողքի պայքարում սահմանների անձեռնմխելիության համար։ Երեկ էլ տեղեկություններ ստացվեցին Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանից, որ հայկական կողմը մի լավ քոթակել է թշնամու զինվորներին։
Արամ Սահակյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»