«Թովմասյան» հիմնադրամն իրականացրեց հերոս Գոռ Ավետիքյանի երազանքը (տեսանյութ)
Պատերազմում նահատակված նկարիչ Գոռ Ավետիքյանի երազանքն իրականացավ: «Թովմասյան» հիմնադրամը կազմակերպեց Գոռի նկարների և անձնական իրերի առաջին ցուցահանդեսը: Գոռը սկսել էր նկարել շատ վաղ տարիքից` այնքան վաղ, որ նրա նկարները հստակ պատկերներ չէին, գույներ էին՝ զարմանալի, համարձակ ու, միևնույն ժամանակ, ներդաշնակ: Գոռը նկարում էր միշտ, նկարում էր ամեն բան, և մայրն այդ ժամանակ հասկացավ, որ իր որդին ասելիք ունի աշխարհին:
«Թովմասյան» հիմնադրամի կողմից կազմակերպված ցուցահանդեսին ներկայացված էին ինչպես Գոռի, այնպես էլ պատերազմից վերադարձած մեր մյուս քաջերի վրձնած կտավները, որոնք ձեռք բերելով` մասնակիցներն իրենց ներդրումն են ունենում ծանր առողջական վիճակում գտնվող զինվորների բուժման հարցում:
Գոռի մեջ խտացված էին մարդկային ամենադրական հատկությունները, զգացմունքներն ու գույները։ Գոռն անասելի կամքի ուժի տեր երիտասարդ էր։ Նա հենց այդ կամքի ուժն էր ցույց տալիս պատերազմում՝ պայքարելով հարյուրավոր ԱԹՍ-ների դեմ:
Ավա՜ղ, Գոռը պատերազմից չվերադարձավ՝ աշխարհին թողնելով իր կտավներն ու գույները, իր երազանքներն ու մեծ սերը: «Ես ձեզ սիրում եմ». ահա այս խորագիրն էր կրում ցուցահանդեսը, որի ավարտին ցուցադրվեց համանուն ֆիլմը:





















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Արցախցիների վերադարձի իրավունքի հարցը երբեք չի եղել Փաշինյանի որոշման տիրույթում. Ավետիք Չալաբյան
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը