Իշխանությունն արգելափակում է Աննա Խաչատրյանի «Շուշի» հոլովակը․ Ո՞րն է պատճառը
Գործող իշխանության կռիվը ոչ միայն Արցախի, հայության, Հայաստանի պաշտպանունակության դեմ է, նրանք հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով կռվում են անգամ մշակութային դրսևորումների դեմ։ Շուշին ադրբեջանցիներին նվիրելուց հետո էլ այսօր պայքարում են Շուշիի մասին հիշատակումների դեմ։
Մասնավորապես, իրենց ազդեցության տակ գտնվող հեռուստաալիքներում, ռադիոկայաններում արգելափակել են երգչուհի Աննա Խաչատրյանի նոր «Շուշի» հոլովակի տարածումը։
Թերևս, այս քայլով գործող իշխանությունը փորձում է ջղայնացնել Ադրբեջանին, նաև ներքաղաքական խնդիր է լուծում։ Բնականաբար, Շուշիի մասին ցանկացած հիշատակում այսօր աշխատում է Փաշինյանի իշխանության դեմ։ Ուստի, բոլորովին էլ զարմանալի չէ, որ պայքարում են անմեղ ու գեղեցիկ երաժշտական հոլովակի դեմ։ Շուշին «դժբախտ ու դժգույն» քաղաք հռչակած իշխանությունների համար ընտրությունների ժամանակ նման հոլովակի տարածումը հակաքարոզ կարող է դիտարկվել։
Նշենք, որ երգչուհի Աննա Խաչատրյանը երեկ է ներկայացրել իր նոր՝ «Շուշի» երգի տեսահոլովակը։ Երաժշտության հեղինակը կոմպոզիտոր Շուշան Սարգսյանն է, խոսքերինը՝ Ռաֆայել Սահակյանը։ Տեսահոլովակը նկարել է Ուկրաինայից ժամանած հայտնի ռեժիսոր Անդրեյ Վերխոլյակը։
Նարեկ Աբգարյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...