«Երբեք չե՛մ վաճառվի և չե՛մ ստիպի վաճառվել». Հակոբ Ավետյանը հերքում է 550.000 դոլարի դիմաց 3500 քվե ապահովելու մասին լուրը
Այսօր ՀՀ լրատվականներից մեկում՝ Havasti.info կայքում տեղ է գտել «550.000 դոլար 3500 քվեի դիմաց․ ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում» վերնագրով հոդված, որի միջոցով կայքը ուղիղ մեղադրանք է հնչեցրել Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանի հասցեին՝ վերջինիս մեղադրելով ընտրակեղծարարության մեջ:

Past.am-ը կապ հաստատեց Հակոբ Ավետյանի հետ՝ փորձելով որոշակի պարզաբանումներ ստանալ վերոնշյալ հայտարարության հետ կապված:
Մեզ հետ զրույցում Ավետյանը նշեց.
«Վերոնշյալ հոդվածն իրականության հետ որևէ աղերս չունի: Իհարկե, փոքր-ինչ դժվարանում եմ առանց ավելորդ էմոցիաների և վիրավորանքների խոսել այդ մասին, բայց կասեմ հետևյալը՝ ես երբեք չե՛մ եղել և չե՛մ լինի ընտրակեղծարարության մասնակից, չե՛մ վաճառվի և չե՛մ ստիպի վաճառվել: Ես ունեմ արժանապատվություն, ես ունեմ հայու գեն, որն ինձ պարզապես թույլ չի տա այս դժվարին և ծանր իրավիճակում գնալ նման ստոր քայլի:
Այո՛, ես միացել եմ «Հայաստան դաշինք»-ին, քանի որ դա միակ ուժն է, որը կարող է ճիշտ դիվանագիտական աշխատանքի, ուժեղ և խելացի թիմի միջոցով վերադարձնել մեր գերիներին և լուծել սահմանային խնդիրները: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է և ես որևէ մեկի առջև պատասխանատվություն չեմ կրում սեփական տեսակետների համար:
Ի տարբերություն սեփական հայրենիքն ու զավակներին ուրացած, սեփական կարծիքից զուրկ, վաճառված և ստոր մեր շատ ու շատ հայրենակիցների, ես գիտեմ ուր և ում հետևից գնալ:
Ընտրություններից հետո կզբաղվեմ բոլոր ստահոդ լրատվականներին պատասխանատվության ենթարկելու գործընթացներով»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»