Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան Իսկ Արդբեջանն իրականում ցանկանո՞ւմ է խաղաղություն. «Փաստ» «Մենք Ռուսաստանի հետ «քաղցր» հարաբերություններ ունեինք, իսկ հիմա խաղում ենք անհասկանալի ավանտյուրաներով». «Փաստ» Պոպուլիզմի ծխածածկույթը. ինչպես են կեղծ ելակետերով խեղաթյուրվում բարդ հարցերը. «Փաստ» Քաղաքական պատանդառություն ու հաշվեհարդար. «Փաստ» Արևմուտքի «կարմիր գծերը» և Փաշինյանի քաղաքական մենաշնորհի վախճանը. «Փաստ» «Ժողովրդավարության» կեղծ ֆասադը. ինչպես է իշխանությունը սեփական մեղքը փաթաթում վախեցած հանրության վրա. «Փաստ» «Ում հետ նկարվել ես, թող նա էլ աշխատանք տա». Փաշինյանին են փոխանցվել քաղաքական ազատումների կոնկրետ անուններ. «Փաստ» Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ»
Սարփիից մինչև Սադախլո կգործի անընդհատ քառաշերտ ավտոմայրուղիՎտանգավոր զիջումները թուլացնում են սահմանները. Ուժեղ ՀայաստանԵթե չկարողանան ստանալ այդ 7 ձայնը՝ կգնան արտահերթ ընտրությունների. Էդմոն ՄարուքյանՈչինչ չի կարող խանգարել մեզ փոփոխություն բերել Ստեփանավանում. Լիանա ՄանուկյանՍտեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին հաստաբուն ծառը տապալվել և փակել էր ճանապարհըՄոսկվան հերքում է Թբիլիսիի վրա քաղաքական ճնշումըՀայաստանի և Վրաստանի գլխավոր դատախազները Թբիլիսիում քննարկել են միջազգային մասնագիտական կառույցների շրջանակում համագործակցության հնարավորություններըՓաշինյանի օրոք անվտանգություն չկա. Հայաստանին խաղաղություն է պետք՝ անվտանգության երաշխիքներով և առանց զիջումների. Ուժեղ ՀայաստանՎայքում «Վեոլիա Ջուր»-ը լայնածավալ վերակառուցում է իրականացնում ջրամատակարարման համակարգում«Բավարիան» ու «Արսենալը» չեն պարզել հաղթողին. Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի արդյունքներըԿանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալինՌուսական զինուժը վերահսկողության տակ է վերցրել Միրովկա բնակավայրըԵՄ-ին անդամակցության մասին Փաշինյանի խոստումները կեղծիք են և իրականությանը չեն համապատասխանում. Ավետիք Չալաբյան«Հայ Վիրտուոզներ» ծրագրի պատանի երաժիշտները ելույթ ունեցան COP17-ինԾննդյան օրը Իտալիայում՝ Յունիբանկի հետ Իշխանություններին չի հաջողվելու երկար զսպել քաղաքացիների զայրույթը. Աննա ԿոստանյանԳավառ համայնքի բնակիչների ջերմ ընդունելությունը մեզ մեծ ուրախություն ու վստահություն է ներշնչումԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցConverse Leasing. Ani Tuff՝ տուֆագործության տասնամյակների պատմության և զարգացման պատմություն Թեհրանը մերժել է ԱՄՆ-ի առաջարկները՝ չնայած նոր հարվածների սպառնալիքին․ Զաքարյան
Քաղաքականություն

Մի քանի տարի հետո Արսենյանը նույն ջերմեռանդությամբ Նիկոլին է «փչացնելու». Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Գիտեք՝ այս ընտրություններին մեր կուսակցությունը չի մասնակցում, բայց ակտիվ հետևում եմ ընտրական գործընթացին, բարեբախտաբար՝ չեզոքության դիրքերից, օբյեկտիվ հայացքով կարողանում եմ գնահատել իրավիճակը։
Երեկ Հանրայինով մի բանավեճ էի դիտում, անկեղծորեն զարմացա, երբ ՔՊ-ն ներկայացնող Գուրգեն Արսենյանը «հեղափոխական» թեթևությամբ ռևիզիա էր ենթարկում անցյալը, խոսում էր քաղաքականության մեջ օլիգարխիկ բաղադրիչի անթույլատրելիության մասին։
Հայաստանում քաղաքականությունը, դասական իմաստով, բիզնես պրոեկտ է դարձել մեկ անգամ․ դա եղել է 2003-ին, երբ օրվա իշխանության թույլտվությամբ Գուրգեն Արսենյանը «գնեց» խորհրդարանում խմբակցություն ունենալու իրավունքը։
Երևի չհիշեցնեմ՝ ով էր այդ օրերի նախագահը ու հետևաբար՝ ում է պարտական Արսենյանն այդ օրերի հաջողության համար։
Հիմա Արսենյանը շրջում է «չագուչով մարդու» հետ, ով սպառնում է դրանով «ջարդել» այն մարդուն, ով 2003-ին եղել է Արսենյանի հաջողության գրավականը։
Մի քանի տարի հետո Արսենյանը նույն ջերմեռանդությամբ Նիկոլին է «փչացնելու»։ Հենց սա է քաղաքականության օլիգարխացման դասական օրինակը։
Կամ Արսենյանն ասում է, թե բա՝ Ծառուկյանը 2015-ին «թռել» է։
Բա էն ժամանակ դու ո՞ւր էիր, պարոն Արսենյան։
Հա, ճիշտ եմ հիշում՝ Ծառուկյանի ԲՀԿ խմբակցության անդամ էիր, ավելի ճիշտ՝ էդ խմբակցության էն հատվածում, որն արդեն Սերժ մոտ լոյալության երդում էր տվել՝ նախապատրաստելով իշխանության «արշավը» ԲՀԿ նախագահի դեմ։
Նիկոլը, մեղմ ասած, իր ցուցակն «ականապատել» է։
Եթե Նիկոլի ցուցակում իր «արժանավոր» տեղը գրավել է Քոչարյանի նախկին «պրոեկտներից» մեկը, ապա ինչո՞ւ պետք է հասարակությունը նրան ընկալի՝ որպես հեղափոխական բարեփոխիչ։ Բայց Նիկոլի մղձավանջը հետո է սկսվելու, երբ իր ցուցակի այսօրվա «ՄԱԿ-անունավոր» պատգամավորը հետո նույն կրքոտությամբ քննադատելու է հենց Նիկոլին, որն արդեն Քոչարյանի ու Սարգսյանի նման «նախկին հանցավոր» դարձած կլինի։