Լևոն Արոնյանը 1-ին տեղը զբաղեցրեց շախմատի Goldmoney Asian Rapid գլխավոր մրցաշարում
Հայաստանի շախմատիստ Լևոն Արոնյանի հաղթանակով ավարտվեց առցանց անցկացվող Goldmoney Asian Rapid արագ շախմատի գլխավոր մրցաշարը:
Այսօր կայացած 11-15-րդ տուրերում նա սկզբում հաղթեց իրանցի Ալիռեզա Ֆիրուջային ու ռուսաստանցի Դանիլ Դուբովին, ապա ոչ-ոքի խաղաց կանանց աշխարհի չեմպիոն Հու Յիֆանի, ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմիևի և ամերիկացի Վեսլի Սոյի հետ:
Լևոն Արոնյանը 15 հնարավորից վաստակեց 10,5 միավոր և միայնակ զբաղեցրեց 1-ին տեղը: Նրան հաջորդած Վլադիսլավ Արտեմիևը ետ մնաց ընդամենը կես միավորով: Աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը 9 միավորով գրավեց 4-րդ տեղը:
Առաջին ութ տեղերը գրաված շախմատիստները մտան փլեյ-օֆֆ, որտեղ հաղթողը կորոշվի նոկաուտ մրցակարգով:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»