Աուդիտորների պալատի նոր անդամ է դարձել Պրոֆորում ՍՊԸ-ն
Աուդիտորների պալատի նոր անդամ է դարձել Պրոֆորում ՍՊԸ-ն։ Պալատի նախագահ Նաիրի Սարգսյանն անդամակցության վկայական հանձնեց ընկերության տնօրեն Վրեժ Մխիթարյանին։
Ընկերության կողմից առաջարկվող հաշվապահական հաշվառման ծառայությունները կարող են լավ հիմք հանդիսանալ ցանկացած բիզնեսի համար:
Հաշվապահական հաշվառման ծառայությունները իր մեջ ներառում են`
1. Փոքր ու միջին ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարում համաձայն ՓՄԿՖՀՄ ստանդարտների:
2. Խոշոր կազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարում համաձայն ՖՀՄ ստանդարտների:
3. Հարկային և միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում:
4. Հարկային հաշվարկ հաշվետվությունների պատրաստում և ուղարկում:
5. Միջազգային ստանդարտներին համապատասխան ֆինանսական հաշվետվությունների պատրաստում ու ներկայացում օգտագործողներին (հիմնադիրներ, բանկեր, այլ օգտագործողներ)։
Ընկերությունը պարբերաբար կազմակերպում է շարունակական մասնագիտական զարգացման սեմինարներ հարկային և հաշվապահական օրենսդրությունների փոփոխությունների, հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների վերաբերյալ՝ գործող հաշվապահների և ֆինանսիստների համար։ Սեմինարների ժամանակ ներկայացվում են ոլորտին վերաբերվող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխությունները, քննարկվում պրակտիկ հարցեր՝ գործնական օրինակների և խնդիրների տեսքով։ Ընկերությունը անցկացնում է հաշվապահական և հարկային դասընթացներ գործող և սկսնակ հաշվապահների համար, ինչպես նաև նախապատրաստում ՀՀ ՖՆ որակավորման քննություններին։ Դասընթացները անցկացվում են երեկոյան ժամերին՝ դասավանդման մեծ փորձարություն և համապատասխան որակավորումներ ունեցող դասախոսների կողմից։






















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
Փոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ Դավթյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...