Փաշինյանն աշխարհացունց հայտարարություններ էր անում Սևանի մասին. Մինասյան (ուղիղ)
«Ինչու՞ է այս վիճակը մեկնաբանվում տեղումների բացակայությամբ այն դեպքում, երբ Նիկոլ Փաշինյանն այս տարի աշխարհացունց հայտարարություններ էր անում (Սևանի մակարդակի բարձրացման-խմբ․) «աննախադեպության» մասին, ավելին, ջրամբարների լցվածության ցուցանիշներ կային»,- խորհրդարանում հարց բարձրացրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ տարօրինակ է համարում, որ նման հնարավորությունների պարագայում Հայաստանում ոռոգման ջրի մեծ պակաս է զգացվում։
Մինասյանը ինքն էլ պատասխանեց իր հնչեցրած հարցին՝ ասելով, որ նշված հայտարարությունները հնչել են կոնկրետ ժամանակաշրջանում, ուստի ունեին կոնկրետ պատճառ։
«Պատճառը մեկն է՝ քաղաքական ընտրություններ։ Հանեք, ցուցանիշները նայեք։ Հունիսի 21-ի դրությամբ մենք ունեցել ենք 31 միլիոն խմ-ից ավելի բացթողնում Սևանից, քան նախորդ տարի է եղել։ Սա ի՞նչ է․ հանրային, պետական միջոցների ուղղակի փոշիացում կամ տրամադրում հատուկ նպատակով՝ ընտրական գործընթաց»,- ասաց նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»