Ալիեւը ցանկանում է դատի տալ Արցախում գործող արտասահմանյան ընկերություններին
Ադրբեջանն արդեն դատական գործընթացներ է սկսել Արցախում ոսկու հանքավայրեր մշակած ընկերությունների դեմ: Այս մասին նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է Արցախի օկուպացված շրջաններ, Քաշաթաղ եւ Քարվաճառ կատարած այցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը:
«Դատական գործընթացներն արդեն սկսվել են: Մենք սկիզբ տվեցինք դրան, հրավիրեցինք միջազգային հայտնի իրավաբանական ընկերություններ, եւ այժմ նրանք դատական գործեր են պատրաստում»,- ասել է Ալիեւը:
Նա նշել է, որ արտասահմանյան ընկերությունները ոսկու հանքեր են շահագործել Քարվաճառւ Կովսականի շրջաններում եւ այլ վայրերում: «Այժմ նրանք պատասխան կտան դրա համար»,- ասել է Ադրբեջանի նախագահը:
Նրա խոսքով` այդ ընկերություններն ունեն երկու ճանապարհ`կա՛մ փոխհատուցում վճարել, կա՛մ պատասխան տալ Միջազգային դատարանում:
Ալիևը եւ նրա կինը` Մեհրիբան Ալիեւան, այցելեցին նաեւ գրավյալ Քարվաճառ եւ Քաշաթաղ՝ մասնակցելու Մռավի լեռնաշղթայի վրա (Մուրովդագ) կառուցվելիք թունելի հիմնարկմանը: Նրանք ծանոթացան Քաշաթաղի փոքր հիդրոէլեկտրակայանում իրականացվող աշխատանքներին:
Այցի ընթացքում Ալիեւը մասնակցել է Քարվաճառ-Բերձոր ավտոճանապարհին թունելի հիմնարիմանը, ինչպես նաեւ Բերձորի միջազգային օդանավակայանում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»