Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընկել է գահավիժող տնտեսության ետևից
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ընկել է գահավիժող տնտեսության ետևից։ Գործող իշխանության անխոհեմ վարքը, տնտեսության մասին ունեցած զրո պատկերացումներն ու տեսլականը լուրջ խնդիրներ են հարուցելու Հայաստանի համար։ Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը դեռ օրեր առաջ էր զգուշացրել, որ կառավարության որոշումը խնդրահարույց է։ Հիշեցնենք, կառավարությունը որոշում է կայացրել, որ այսուհետ բնակարանի ձեռքբերման ժամանակ հիպոտեկային վարկերի տոկոսների փոխհատուցման նպատակով վարձու աշխատողների վճարած եկամտային հարկի գումարի հետվերադարձ չի լինելու։
Նաիրի Սարգսյանը հետևանքների մի ամբողջ խումբ է ներկայացրել, թե ինչի է հանգեցնելու այս անհեռատես և չհաշվարկված որոշումը։ Ըստ աուդիտորների պալատի նախագահի՝ շեշտակի նվազելու է բնակարաններիի պահանջարկը, անկում են ապրելու շինարարության ոլորտը և շինարարության ոլորտին փոխկապակցված մոտավորապես 30 այլ ոլորտներ, շեշտակի աճելու է գործազրկությունը, արտագաղթը, սրվելու են սոցիալական խնդիրները։ Տարիներ շարունակ նախկին իշխանությունների սոցիալական քաղաքականության շնորհիվ միջին խավը կարողանում էր բնակարանային ապահովության հասնել, ոչ լիարժեք, սակայն կային դրա նախապայմանները։
Նաիրի Սարգսյանի գնահատմամբ, այս որոշումը հանգեցնելու է ՀՀ տնտեսության անկման և, որպես հետևանք, Հայաստանի հայաթափման։ Իհարկե, գործող իշխանությունները կարող են գնալ այլ ճանապարհով, փորձել քայլեր ձեռնարկել տնտեսությունը անդունդից դուրս բերելու համար։ Ի դեպ, բոլոր ուղիները մանրամասն նրանց ներկայացվել են թե՛ Նաիրի Սարգսյանի, թե՛ անվանի այլ տնտեսագետների կողմից։ Մինչդեռ, իշխանությունն անում է բոլորովին հակառակը, վստահաբար՝ հենց երկրի տնտեսական վիճակին հարվածելու և արտագաղթը խորացնելու նպատակով։
Տիգրան Անանյան




















Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկում թեմայով պանելային քննարկում՝...
Բերենք Եվրոպայի լավագույն փորձը Հայաստան. Նարեկ Կարապետյան
Փոփոխությունների սկիզբը դրվելու է Ստեփանավանից. Ուժեղ Հայաստան
ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի մասնագիտական ուղին
ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն...
Բռնապետությունը չի կարող ունենալ բարոյականություն, իսկ ատելության վրա կառուցված հաղթանակը երբեք չի կ...
Վարդան Ջհանյանը ներկայացրել է Հայաստանի հանքարդյունաբերության դերն ու ներուժը կրիտիկական մետաղների հ...
Նիկոլ Փաշինյանը վախենո՞ւմ է Իլհամ Ալիևից. Գառնիկ Դավթյան
Կոչ ենք անում Փաշինյանին, որ Ադրբեջանին անընդհատ զիջումներ անելու փոխարեն, պետք է բարելավել Հայաստան...