Ռուսաստանցին այցելել է Հայաստան եւ կոչ արել ընդմիշտ մոռանալ Թուրքիայի մասին
Ռուսաստանցի զբոսաշրջիկն արձակուրդին մեկնել է Հայաստան եւ նշել երկրի առավելությունները, որոնց շնորհիվ կարելի է «ընդմիշտ մոռանալ» Թուրքիայի մասին: Նա իր կարծիքով կիսվել է Yandex.Zen հարթակի իր անձնական բլոգում:
Նախ, նա ընդգծել է կովկասյան երկրի հյուրընկալությունը: Նրա խոսքով` տեղի բնակիչները կարող են զբոսնող զբոսաշրջիկներին անվճար սուրճ հյուրասիրել կամ ուղեկցել ցանկալի տեսարժան վայր. «Հայաստանում դու թանկ հյուր ես: Հայաստանում գտնվելու ամբողջ ընթացքում մենք երբեք չենք զգացել, որ տեղացիները ցանկանում են մեզնից գումար ստանալ, խաբել կամ նման այլ բան: Միակ բացառությունը, թերեւս, տաքսու վարորդներն են, բայց դա էլ, առաջին հերթին, մասնագիտության առանձնահատկությունն է, եւ երկրորդ` եթե նստել ես ատվոմեքենան, նշել հասցեն եւ չես համաձայնեցրել գինը, ապա ո՞ վ այդտեղ մեղավոր»: Թուրքիայում, հակառակը, ռուսները որպես «փողի պարկ» են ընկալվում եւ կարծում են, որ նրանց անվճար օգնելու մասին խոսք լինել չի կարող:
Ապա նա նշել է տեղական շուկաներում մրգերի, բանջարեղենի եւ հացի «առասպելական» գները: Օրինակ, թուզով, սալորով, դեղձով, կարտոֆիլով, լոլիկով, վարունգով եւ կանաչիով զամբյուղը 150 ռուբլի է արժեցել: «Թուրքիան այլ ճաշացանկ ունի` զբոսաշրջիկների եւ տեղացիների համար տարբեր գներով»,- ասել է նա:
Բացի այդ, տղամարդը նշել է «կպչունության պակասը» տեղի բնակիչների շրջանում, ովքեր, ի տարբերություն թուրքերի, իրենց չեմ պարտադրում հանգստացողներին:
«Կինը հաճելի շոկի մեջ էր, քանի որ մի քանի անգամ թուրքերի հետ նույն սեղանի շուրջ էր հայտնվել, եւ նրան անմիջապես սկսել էին «ինչ-որ տարօրինակ բաներ ասել»: Հայերի մեծ մասը փորձում է օգնել, առաջարկել, հյուրասիրել, լցնել, նվիրել: Դա նրանց արյան մեջ է: Հիանալի երկիր, հիանալի մարդիկ: Ես նույնիսկ չեմ ուզում հիշել Թուրքիան: Թուրքիայում ծո՞վ կա: Իսկ ի՞նչ ծովը: Ես հոգնում են դրանից արդեն 2-րդ օրը, ուստի ինձ համար հանգստի համար արագ թռիչքով (ինքնաթիռով ընդամենը 3 ժամ) երկրի ընտրությունն ակնհայտ է. դա Հայաստանն է»,- ասել է բլոգերը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»