Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Պուտինը, Թրամփը և Ծինփինը հաստատել են եռակողմ հանդիպում անցկացնելու իրենց պատրաստակամության մասին. ՈւշակովՄիակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն

Շուռնուխը, Որոտանն ու Բարձրավանը փակուղում են հայտնվել

Երեկ գիշերվանից, ինչ ադրբեջանցիները փակել են Գորիս–Կապան ճանապարհը, Շուռնուխ, Որոտան, Բարձրավան գյուղերը զրկվել են Գորիսին եւ Կապանին կապող հիմնական ճանապարհներից, իսկ այլընտրանքային ճանապարհներն այնպիսի վիճակում են, որ գյուղացիները դրանցից օգտվել առայժմ չեն կարող։

«Անտառի մոտով դեպի Տաթեւ տանող դաշտամիջյան ճանապարհներ կան, բայց շատ վատ պայմաններում են, էդտեղով հնարավոր չի, որ «Շտապօգնության» մեքենա կամ ուրիշ մեքենա գնա, միայն ամենագնաց մեքենաներով ա հնարավոր շարժվել։ Դրա համար էլ շարժը փակվել է հիմա։ Մարդիկ գնում, դրսից են սնունդ գնում, բայց դե դեռ չեն կարող»,– NEWS.am-ի հետ զրույցում ասաց Բարձրավան գյուղի վարչակազմի ղեկավար Օնիկ Ավագյանը։

Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ կարելի է ասել՝ իրենք շրջափակման մեջ են ընկել։

«Այլընտրանքային ճանապարհ ունենք նախագծով, որը Կարմիր Խաչը ֆինանսավորեր, հրաժարվեց։ Հիմա սահմանապահ զորքերի հետ քննարկում ենք նման ճանապարհի հարցը, որով գոնե սնունդ մտնի, կամ, աստված չանի, հիվանդի տեղափոխման կամ էվակուացիայի հարց լինի»,– ասաց Հակոբ Արշակյանը՝ նշելով, որ գյուղի հատվածում իրավիճակը նորմալ է։

Արշակյանի խոսքով՝ գյուղի այլընտրանքային ճանապարհը կարգի բերելու համար 10-15 օր անհրաժեշտ կլինի։ 

Որոտանն գյուղը նույնպես ունի այլընտրանքային ճանապարհ, որը, սակայն, դժվարանցանելի է, գյուղացիները դրանից օգտվել չեն կարողանում։

Կապանի քաղաքապետ Գեւորգ Փարսյանի տեղեկություններով՝ այսօր Որոտան ռուս խաղաղապահներ են հաց հասցրել։  

Հիշեցնենք, որ ադրբեջանցիները գիշերը ժամը 23։00-ից փակել են Գորիս–Կապան ավտոճանապարհի Շուռնուխ–Կարմրաքար հատվածը՝ Շուռնուխ գյուղից մոտ 10 կմ հեռավորության վրա, հրաժարվում են բացել։ Գիշերը տարհանվել են ճանապարհին գտնվող շուրջ 4 տասնյակ ավտոմեքենաները։ Այս պահին Կապան–Գորիս ավտոմայրուղին Որոտան գյուղի մոտից փակ է, Կապանի քաղաքապետի հաղորդմամբ՝ բանակցություններ դեռ չեն ընթանում, դրանք նախատեսվում են այսօր ավելի ուշ։ 

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ահազանգել է, որ ադրբեջանական զինված ծառայողները կեսօրին փակել են նաև Գորիսից Որոտան տանող ճանապարհը։