WarGonzo. Մարտակերտում ձերբակալված ադրբեջանցին լուսանկարել է ռուս խաղաղապահների գտնվելու վայրը
Բաքուն պնդում է, որ զինվորը մոլորվել էր, սակայն հիմքեր կան ենթադրելու, որ զինվորն Արցախի տարածք էր եկել այլ նպատակներով, հաղորդում է VarGonzo-ն:
Մասնավորապես, ըստ աղբյուրների, զինծառայողի մոտ հեռախոս է եղել, որում մեծ թվով լուսանկարներ եւ տեսանյութեր են հայտնաբերվել, որոնք ցույց են տալիս ռուսական խաղաղապահ ուժերի տարբեր օբյեկտների գտնվելու վայրը եւ ռուսական տեխնիկայի տեղաշարժը:
Բացի այդ, ճիշտ մեկ օր առաջ, ըստ VarGonzo-ի լրագրողների, Լիսագորի տարածքում եւս մի «վշտեցնող միջադեպ» էր տեղի ունեցել ադրբեջանցու մասնակցությամբ, որի մանրամասները չեն հաղորդվում:
Տպավորություն է ստեղծվում, որ ադրբեջանցի պատգամավորի հայտարարությունն Արցախի մասին, Գորիս-Կապան ավտոճանապարհի փակումը, Մարտակերտում զինծառայողի հետ միջադեպը եւ Լիսագորի շրջանում իրավիճակն Արցախի նկատմամբ Բաքվի ռազմավարության մի մասն է` տարածաշրջանում կայունության խաթարման համար»,- գրում է VarGonzo-ն իր տելեգրամ ալիքում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»