Փաշինյանն օգտագործեց հայկական տեղանունների ադրբեջանական անվանումները՝ Սյունիքում առկա իրավիճակը նկարագրելիս (տեսանյութ)
Այսօր կառավարության հերթական նիստին Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ իրենց՝ խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգին և Ադրբեջանի գործողություններին ու նշեց, որ ճանապարհների հետ կապված այս գործողությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին և հույս հայտնեց, որ իրավիճակը րոպե առաջ կկարգավորվի։
Նա նշեց, որ քաղաքական առումով իր համար միանշանակ է՝ Ադրբեջանի այս քայլերն ուղղած են խաղաղության օրակարգին հարվածելուն, այդ օրակարգը վարկաբեկելուն։ «Ադրբեջանի պահվածքը վկայում է, որ նման միջադեպեր էլի կարող են լինել։ Մեր ծառայությունները զգոն, ուշադիր պետք է լինեն, բայց մյուս կողմից մեզ ամուր նյարդեր են պետք և մեր ռազմավարական գիծը՝ խաղաղության օրակարգը պետք է զարգացնենք, առաջ տանենք»,–ասաց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Սյունիքի ճանապարհների հետ կապված իրադրության ստեղծումը իրենց համար անկանխատեսելի չէր, և իրենք այս ընթացքում աշխատել են նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ և շարունակելու են աշխատել։ «Սակայն Էյվազի և Չայնազի հատվածներում ճանապարհի վերաբացումը տարածաշրջանային կայունության շատ լավ խորհրդանիշ կարող է դառնալ։ Ադրբեջանական կողմը պնդում է, որ ստեղծված իրադրությունը կապվում է նախորդ օրը տեղի ունեցած միջադեպի հետ, երբ դանակահարվել է Ադրբեջանի սահմանապահ զորքերի ծառայող։ Մեր նախնական ստուգումները ցույց են տվել, որ հայկական կողմը որևէ առնչություն չունի ենթադրվող միջադեպի հետ»,- ասաց նա։
Վերադառնալով տարածաշրջանային խաղաղության թեմային՝ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ որոշակի դրական ազդակներ կան Թուրքիայի կողմից. «Մենք այդ ազդակները կգնահատենք և դրական ազդակներին դրական ազդակով կպատասխանենք»,- ասաց նա:




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման 2025 թվականի հաշվետվությունը՝ նոր գնահատումներով և կլիմայական ...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Շրջայց Gyurjyan Cascade և Firdus Prime Residence թաղամասերում. ներկայացվել են շինարարական աշխատանքնե...
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
ՔՊ-ի կողմից Եկեղեցու դեմ բռնաճնշումները Բաքվի դիկտատորին տվել են մեր կրոնի դեմ գործելու ազատություն․...
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան