Թշնամին արգելապատնեշներ է տեղադրել Մեղրի-Երևան միջպետական ճանապարհին
Մեղրի-Երևան միջպետական Մ2 ճանապարհով, ադրբեջանցիների կողմից բացելուց հետո առաջինը երթևեկեցին ՀՀ վարչապետի խորհրդական, Սյունիքի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանն ու Ազգային ժողովի պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանը։ «Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։ Ճանապարհը բաց է»,– Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։
«Ռոբերտ Ղուկասյանը եկավ Կապանի կողմից, ես եկա Գորիսից, հանդիպեցինք Շուռնուխում։ Ճանապարհը բաց է»,– Aravot.am-ի հետ ասաց Արմեն Խաչատրյանը։
Մեր այն հարցին, թե ճիշտ է, որ ճանապարհին ադրբեջանցիները լիովին չեն բացել ճանապարհը, քարե պանելներ են դրել, Արմեն Խաչատրյանն ասաց․ «Ճանապարհի եզրային հատվածներում արգելապատնեշներ կային, որոնք չի խոչընդոտում երթեւեկությունը, անգամ բեռնատարիներինը։ Ուղեկալներում նման բաներ լինում է, որպեսզի մեքենաները իրենց արագությունը իջեցնեն»,– ասաց Արմեն Խաչատրյանը։
Վերջինս նաև տեղեկացրեց, որ երթևեկությունը ակտիվ չէ, համարյա մեքենա չկա։ «Երևի ժողովուրդը դեռ տեղյակ չի, կարծում եմ մի ժամ հետո երթևեկությունը կշատանա»,– ասաց նա։ Ճանապարհի անվտանգությունը նախկինի նման ապահովում են ՀՀ սահմանապահ զորքերը՝ ռուս սահմանապահների հետ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»