Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է 9 մլրդ դոլարից. ՀՀ-ն ԱՄՀ-ից պարտք է վերցնում եւս 175 մլն դոլար
Հայաստանի պետական պարտքն արդեն հատում է 9 մլրդ դոլարի սահմանը. հունվարից հուլիս կառավարությունը ՀՀ պարտքն ավելացրել է 1 մլրդ դոլարով։
Վերջին օրերինԱզգային ժողովում, Սյունիքի ճանապարհներին տեղի ունեցած իրադարձությունների խորապատկերում ստվերվել են Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրները, որոնք, փորձագետների ահազանգի համաձայն, օրեցօր խորանում են։ Այս պայմաններում ուղղակի անտեսվում են կարևոր տեղեկություններ, որոնցից մեկն էլ պետական պարտքի ավելացնումն է։ Մասնավորապես՝ 2021 թվականի օգոստոսի 23-ին ուժի մեջ է մտել Հայաստանին 175 մլն դոլար վարկ տրամադրելու մասին Արժույթի միջազգային հիմնադրամի որոշումը։ Հուլիսի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը 8,973 մլրդ դրամ է։ Նոր խոշոր պարտքեր վերցնելու պատճառն այն է, որ Հայաստանն ամբողջությամբ չի վերականգվել 2020 թվականի տնտեսական ճգնաժամից, և տնտեսությունն աշխուժացնելու լրացուցիչ ներարկումների կարիք ունի։

Աշխարհի բոլոր երկրներն ունեն պետական պարտք․ խնդիրը դա չէ, այլ պարտքի արագ աճի տեմպը և արդյունավետ օգտագործումը։ Մասնավորապես՝ այս տարվա 7 ամիսների ընթացքում գործող կառավարությունը պետական պարտքը ավելացրել է 1 մլրդ դոլարով կամ 12,6 տոկոսով, այն դեպքում, երբ 2021 թվականի հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի տնտեսության ակտիվությունը կազմել է 5,2 տոկոս, համեմատության համար նշենք, որ Վրաստանի տնտեսությունն աճել է 12,3 տոկոս։ Այսինքն՝ այդքան ֆինանսական ներարկումներից հետո էլ Հայաստանի տնտեսության աճը շատ փոքր է․ պետական պարտքի կառավարման արդյունավետությունը խիստ կասկածելի է այս տվյալներով։
Ներկայում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի 3032 ԱՄՆ դոլար պարտք է կուտակել, որն ապագայում մարելու համար չեն ստեղծվել անհրաժեշտնախադրյալներ։
Ուշագրավ է, որ այս տարի պետական պարտքի ավելացումը տեղի է ունեցել աննախադեպ բարձր հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերի աճի պայմաններում։ Հիշեցնենք, որ գործող կառավարությունը հայտարարել է, թե52,5 մլրդ դրամով կամ 7,5 տոկոսով գերակատարել հարկային մուտքերը։ Այսինքն՝ մի կողմից հիմնականում գնաճի հաշվին ավելացել են հարկային եկամուտները, մյուս կողմից կառավարությունն արագ տեմպերով մեծացնում է պետական պարտքը։
Արամ Աճեմյան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»