Սուրեն Պապիկյանը նշանակվել է ՀՏԶՀ խորհրդի նախագահ
ՀՀ Կառավարության որոշման համաձայն` Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի խորհրդի նախագահն է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Այս մասին հայտնում են ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայությունից:
«Որոշման ընդունմամբ կապահովվեն ՀԶՏՀ-ի գործունեության հիմնական ոլորտները ղեկավարող պետական մարմինների փոխհամաձայնեցված գործողություններն` ի նպաստ իրականացվող ծրագրերի արդյունավետ իրագործմանը: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը պետական միջոցներով և միջազգային մի շարք կառույցների հետ սերտ համագործակցությամբ իրականացնում է լայնածավալ ծրագրեր։
Ըստ այդմ`
- ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի, որաշակի չափով նաև համայնքների ֆինասավորմամբ՝ Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագիր, որի շահառու են Հայաստանի միավորված համայնքները, իրականացվում են համայնքների կարողությունների հզորացմանը միտված մի քանի տասնյակ ենթածրագրեր։
- ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ՝ Տեղական տնտեսության զարգացման ծրագիր, որով արդիականացվում են Հայաստանի զբոսաշրջային ենթակառուցվածքները։
- ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի ֆինասավորմամբ՝ Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագիր, որի շրջանակում Հայաստանում կառուցվում է 46 սեյսմակայուն դպրոց։
- ԱՄՆ կառավարության ֆինասավորմամբ՝ ՏԻՄ բարեփոխումների աջակցության ծրագիր, որով աջակցվում է Հայաստանում իրականացվող վարչատարածքային բարեփոխումներին։ Ջրային տնտեսության ոլորտի ծրագրեր
- ՀՀ Կառավարության և Զարգացման ֆրանսիական գործակալության (AFD) ֆինասավորմամբ՝ Վեդիի ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագիր։
- ՀՀ Կառավարության և Գերմանիայի վերակառուցման ու զարգացման բանկի (KFW) ֆինասավորմամբ՝ ․Կապսի ջրամբարի կառուցման ծրագիր ․Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրված կառավարման ծրագիր ․Համայնքային ենթակառուցվածքների ծրագրեր
- ՀՀ Կառավարության և Եվրասիական զարգացման բանկի միջոցներով՝ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիր։
- ՀՀ Կառավարության և Եվրոպական Ներդրումային բանկի, Հարևանության ներդրումային գործիքի ֆինանսավորմամբ՝ Երևանի ջրամատակարարման բարելավման ծրագիր (Մեկնարկը՝ շուտով)։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամն, անվանը հավատարիմ, շարունակելու է գործադրել բոլոր ջանքերն` իր տիրույթում գտնվող ծրագրերի արդյունավետ և սահմանված ժամկետներում ու որակով իրականացման ուղղությամբ»,- ասված է ՀՏԶՀ լրատվական հոսքերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»