Ներկայումս Ադրբեջանի հետ հաշտության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում. Արարատ Միրզոյան
Ներկայումս Ադրբեջանի հետ խաղաղ պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսին ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:
Հայաստանի արտգործնախարարը փաստացի ուղիղ պատասխա չտվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչման հնարավորության մասին հարցին:
«Ադրբեջանի իշխանությունների փոխարեն ես կկենտրոնանայի այն պայմանավորվածությունների կատարման վրա, որոնք արդեն ձեռք են բերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ի եւ այս տարվա հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների շրջանակներում: Այս փուլում խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Եթե այդպիսիք երբեւէ սկսվեն, ապա դրանցից մի քանիսը պետք է անպայման վերաբերվեն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին՝ այն սկզբունքների հիման վրա, որոնք ամրագրված են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից»,- ասաց Միրզոյանը:
Նույն հարցին ի պատասխան ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշեց, որ հարցն իր համար չէ, ուստի ձեռնպահ կմնա մեկնաբանություններից: Նա միաժամանակ ընդգծեց, որ Ռուսաստանը կողջունի ցանկացած քայլ, որը կնպաստի տարաձայնությունների կարգավորմանը եւ փոխըմբռնման հաստատմանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»