Վրաստանում նոր հակահամաճարակային սահմանափակումներ կգործեն
Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի դեմ պայքարի համակարգող խորհուրդը այսօր որոշել է երկրում մի շարք նոր սահմանափակումներ մտցնել՝ հաշվի առնելով Covid-19-ի տարածման տեմպերը։
Խորհրդի որոշման համաձայն՝ քաղաքային տրանսպորտի գործունեության վրա սահմանված արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 13-ը։ Նախապես ենթադրվում էր, որ երեքշաբաթյա հարկադիր պարապուրդից հետո Թբիլիսիի և մյուս խոշոր քաղաքների հասարակական տրանսպորտը գործունեությունը կվերսկսի սեպտեմբերի 4-ին։
Բացի այդ, վերանայվել են նոր ուսումնական տարվա մեկնարկի ժամկետները։ «Աշակերտներն ու ուսանողները դպրոցներ և բուհեր կվերադառնան ոչ թե սեպտեմբերի 15-ին, այլ՝ հոկտեմբերի 4-ին», - հայտարարել է Վրաստանի կառավարությունը՝ նշելով, որ մինչ այդ ուսումնական պրոցեսը կկազմակերպվի առցանց եղանակով։
Վրաստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ օրում երկրում կորոնավիրուսի 4778 նոր դեպք է հայտնաբերվել, հիվանդությունից 79 մարդ է մահացել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»