Ինչո՞ւ է Վահե Հակոբյանը հանդիպել Բակո Սահակյանին. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Արցախի Հանրապետության օրվան նվիրված հատուկ նիստին մասնակցելու նպատակով Արցախ է մեկնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը: Ընդ որում, ուշագրավ է, որ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն իրենց հաշվին Ստեփանակերտ են մեկնել «նախատեսվածից» մեծ պատվիրակությամբ:
Բացի հատուկ նիստին մասնակցելուց, ընդդիմադիր գործիչները նաև մի շարք հանդիպումներ են ունեցել: Մասնավորաբար, «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախկին նախագահ Բակո Սահակյանի հետ: Մեր աղբյուրի փոխանցմամբ, հանդիպման ժամանակ հարցերի բավական լայն շրջանակ է քննարկվել:
Ի դեպ, ուշագրավ է, որ հատկապես վերջին շրջանում ընդդիմադիր գործիչները էլ ավելի են ակտիվացրել շփումները Արցախի նախկին նախագահների հետ: Կարծիք կա, որ ոչ ոք որևէ հույս չունի, թե գործող իշխանությունները Արցախում կարող են դրական որևէ բան փոխել, ուստի մեծապես կարևորվում են Արցախի նախկին ղեկավարների ներուժն ու գործոնը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»