«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի ուղերձը Արցախի անկախության 30 ամյակի կապակցությամբ
30 տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 2-ին, Ստեփանակերտում տեղի ունեցած պատգամավորների մարզային և Շահումյանի շրջանային խորհրդի համատեղ նստաշրջանում որոշում կայացվեց Արցախի Հանրապետության հռչակման մասին։ Երեք ամիս անց՝ 1991-ի դեկտեմբերի 10-ին, արցախահայությունը հանրաքվեով ամրագրեց անկախ պետություն ունենալու իր իրավունքը։ Արցախի Հանրապետության անկախության հռչակագիրն ընդունվեց 1992-ի հունվարի 8-ին՝ Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանի ընթացքում։
1991-ի սեպտեմբերի 2-ից արցախահայությունը լծվեց պետականաշինության բարդ ու երկարատև գործընթացին, որը, ցավոք, չտրվեց առանց անդառնալի կորուստների։ Բնականաբար, այս ճանապարհին եղել են նաև թերացումներ ու բացթողումներ, բայց այս ամենի հետ մեկտեղ քայլ առ քայլ ամրապնդվում և շոշափելի էր դառնում անկախ Արցախ ունենալու մեր բոլորի երազանքը։ Երազանք, որի կյանքի կոչման գործում շատ բան փոխվեց անցնող երեք տարվա ընթացքում։
Վերջին տարիների փորձը ցույց տվեց, որ մեր արժեքներին, միասնականությանը, մեր բանակին ու անվտանգությանը, մեր արտաքին քաղաքականությանն ու դիվանագիտությանը հասցված յուրաքանչյուր հարված ճակատագրական գին ունի մեզ համար։ Վերջին տարիների փորձը ծանր դաս պիտի լինի մեր բոլորի ու գալիք սերունդների համար։
Հավերժ երախտապարտ կլինենք Արցախի անկախության համար զոհված մեր հայորդիներին, մեր խոնարհումը նրանց ու նրանց ընտանիքներին։
Այսօր՝ Արցախի Հանրապետության հռչակումից 30 տարի անց, մենք բոլորս կանգնած ենք մեծագույն փորձությունների ու մարտահրավերների առաջ։ Մեզ բոլորիս՝ խոհեմություն, տոկունություն ու վճռականություն։
Արցախահայության՝ սեփական հողում ազատ, անկախ ապրելու իրավունքն այլընտրանք չունի։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»