Մոսկվայում է որոշվում, թե ով կայցելի, կամ` չի այցելի Արցախ. Արգիշտի Կիվիրյան
Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը փաստացի Արցախի անվտանգության երաշխավորության բանալիները հանձնեց Մոսկվային: Այս մասին այսօր` սեպտեմբերի 4-ին, տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
«Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանը փաստացի Արցախի անվտանգության երաշխավորության բանալիները հանձնեց Մոսկվային: Նոյեմբերի 9-ի, 10-ի հայտարարությունը ստորագրելուց հետո, երբ Արցախում տեղակայվեցին խաղաղապահ ռուսական զինվորականները, փաստացի Մոսկվան է հանդիսանում Արցախի անվտանգության երաշխավորը եւ գլոբալ առումով եթե նայենք, Մոսկվայում է որոշվում, թե ով կայցելի, կամ չի այցելի Արցախ: Այս հարցը նոյեմբերի 9-ից հետո չի որոշվում Երեւանում, դա որոշվում է Մոսկվայում: Լավ, ասենք թե Նիկոլ Փաշինյանը գնաց Արցախ եւ դրանով վտանգեց Արցախի անվտանգությունը, դա էր ճի՞շտ, թե՞ չգնալն էր ճիշտ: Ժամանակին ինքը գնաց եւ ասեց` «Արցախը Հայաստան է, եւ վերջ» եւ բոլորս գիտենք չէ՞ դրա հետեւանքները:Այդ բոլոր հայտարարությունները, անպատասխանատու գործողությունները հանգեցրին արցախյան երկրորդ պատերազմի վերսկսմանը: Հիմա եթե գնա, կանգնի Ստեփանակերտում, իր ոճի համաձայն նորիս սկսի գոռալ «Արցախը Հայաստան է եւ վերջ», հետո էլ սադրանքներ լինեն, գործողություններ լինեն, բոլոր այն մարդիկ, որոնք ասում են` բա ինչի չգնաց, ասելու են` բա ինչի գնաց»,-ասաց նա:
Վերլուծաբանի կարծիքով` մենք այսօր գտնվում ենք շատ բարդ իրավիճակում եւ ցանկացած անպատասխանատու քայլ կարող է հանգեցնել նորանոր կատակլիզմների հայ ժողովրդի համար, առավել եւս, երբ մենք այսօր չունենք մեր անվտանգության երաշխավորին` բանակին:
«Դե պարզ է, որ ՔՊ-ի մանկլավիկները, որ գնացել էին, արցախահայությունը պետք է նման կերպ դիմավորեր: Արցախահայությունը, եթե շատ ավելի կոպիտ էլ նրանց դիմավորեր ճիշտ կաներ, ընդ որում բավականին մեղմ է դիմավորել, քանի որ այդ անձանց վարած քաղաքականության արդյունքում եղավ այս աղետը` հայության եւ հայ ժողովրդի համար: Ոչ մեկ չի ասում նախկինները ճիշտ են եղել, բայց այդ պահյին իշխանությունը դու ես եղել, ընդունակ չէիր կառավարել, հանձնեիր իշխանությունը»,-ասաց նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»