Եթե անկլավները զիջեն, ապա Ադրբեջանը Տավուշում վերահսկողության տակ է վերցնում հայ-վրացական ճանապարհը. քաղաքագետ
Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ գոյություն ունի ընդհանուր փոխըմբռնում, որ պետք է տեղի ունենա դեմարկացիայի եւ դելիմիտացիայի գործընթաց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Վիգեն Հակոբյանը` անդրադառնալով սահմանազատման եւ սահմանագծման մասին ԱԽ քարտուղարի հայտարարություններին:
«Սակայն սա չի նշանակում, որ եթե կա գլոբալ փոխըմբռնում, որ պետք է գնալ այս փաստաթղթին, այնուամենայնիվ կան տարաձայնություններ մեթոդոլոգիայի եւ այլ հարցերի շուրջ, քանի որ սահմանազատումը ունի նաեւ լոկալ պրոբլեմներ: Գիտենք, որ անկլավների մասին է խոսքը գնում, ընդ որում Հայաստանի համար այդ անկլավների թեման բավականին զգայուն կետեր են: Եթե այդ անկլավները զիջեն Ադրբեջանին, ապա ադրբեջանցիները վերահսկողության տակ են վերցնում ինչպես Սյունիքում է, այնպես էլ Տավուշում միջպետական հայ- վրացական ճանապարհը, Սյունիքում էլ հայ-իրանական ճանապարհը: Մենք արդեն տեսանք, թե ինչ կլինի, երբ մի քանի օր առաջ փակեցին հայ-իրանական ճանապարհը»,- ասաց նա:
Քաղաքագետի կարծիքով` Ադրբեջանը այս գործընթացը դիտարկում է հետագայում իր երկրի սահմանների ճանաչման գործընթացի հետ, ներառյալ Արցախի ճանաչումը Ադրբեջանի անքակտելի մաս, թե դրան չի վերաբերում այս գործընթացը:
«Այսինքն այստեղ այնքան խնդիրը սահմանագծման եւ սահմանզատման հարցերը չեն, որքան դրան փոխկապակցված հարցերը` Արցախի հարցը եւ կոմունիկացիաների բացման հարցը»,-ասաց նա:
Վիգեն Հակոբյանը, այնունամենայնիվ կարծում է, որ ինչքան էլ Ադրբեջանը ասի, որ այլեւս Արցախի հարց չկա, Արցախի հարցը մնում է չլուծված եւ Մինսկի խմբի երկրները համոզելով կամ սպառնալով Ադրբեջանին փորձելու են բերել բանակցությունների դաշտ:
Նշենք, որ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը օրեր առաջ անդրադառնալով սահմանազատման ու սահմանագծման խնդրին ասել է. «Հայաստանը պատրաստ է սահմանազատմանը եւ սահմանագծմանը: Մենք այս առումով արդեն հայտարարել ենք: Որեւէ աշխատանք այս պահին չի ընթանում, մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին, հուսով ենք, որ Ադրբեջանը եւս դրական կարձագանքի եւ հնարավորություն կստեղծի սահմանաատման եւ սահմանագծման աշխատանքները հնարավորինս արագ սկսել, որպեսզի ստեղծված ճգնաժամը սահմանին եւս հնարավորինս արագ լուծենք»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»