Լավ իմացեք, սգացող ծնողները սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին. Զոհված զինծառայողի հարազատ
Կառավարություն, եթե դուք պատրաստվում եք սեպտեմբերի 21-ին շքեղ տոնակատարություն կազմակերպեք ու նշվում է, որ դա արվում է զոհերի հիշատակին, ուրեմն լավ իմացեք, սեւ տոնակատարություն կբերեն ձեր գլխին սգացող ծնողները: Այս մասին Facebook-ի իր էջում ուղիղ եթերում նշել է զոհված զինծառայողի հարազատ «Լույսի ճրագ» ՀԿ-ի ներկայացուցիչ Արսեն Ղուկասյանը:
«Մարդկանց պետք չի էս տեսակի արհամարհել ու վիրավորանք հասցնել: Տո դուք զոհի հիշատակ հարգո՞ղ եք: Մի քանի օր առաջ ԱԺ-ի փակ նիստում էն Ալենն ասում էր՝ ես ձեզ հետ կիսում եմ ձեր ցավը: Մեր ցավը կիսող տղեն էսօր գնում է, կլուբներում տժժո՞ւմ ա: Դուք լրիվ անուղե՞ղ եք: Ես իմացա, որ էդ կլուբի միայն մուտքը 4 հազար դոլար է: Պատկերացնում եք, թե մարդիկ ինչ թվեր են ցաքուցրիվ անում, տժժում, հետո գալիս ասում՝ մենք ձեր ցավը ձեզ հետ կիսում ենք: Դուք ուզում եք, որ մեզ ինֆարկտը խփի, մեռնե՞նք: Դուք փորձեք տոնակատարություն անել: Տղերքի տարին չտված սաղ օրը կայֆերի մեջ եք, հերիք չի՞: Ինչի՞ վրա եք ուրախանում, ծնողների արցունքի վրա եք ուրախանո՞ւմ, համբալներ»,-ասաց նա:
Արսեն Ղազարյանն անդրադարձավ նրան, որ երեք երկու ռազմագերի է վերադարձել Հայաստան, որոնց փոխանակել են ադրբեջանցի մեկ զինծառայողի հետ. «Բա որ 50 հոգի մտավ Սեւ լճի տարածք, ինչի՞ չգերեվարեցիք, 50 հոգուն քանի՞ հոգու հետ կփոխանակեիք:
Առավել մանրամասն տեսանյութում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան