Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն

Կիլիկիո կաթողիկոսությունը 4 մլն դոլար է հատկացրել Բուրջ Համուդում տների շինարարությանը

Մեծի Տանն Կիլիկիո Ն․Ս․Օ․Տ․Տ․ Արամ Ա․ Վեհափառ Հայրապետը ընդունել է Բուրջ Համուդի քաղաքապետարանի խորհրդի անդամներին՝ քաղաքապետ Մարտիկ Պողոսյանի գլխավորությամբ: Նրանք Վեհափառ Հայրապետին էին այցելել քաղաքապետարանի ու շրջանի ժողովրդի անունից իրենց ջերմ շնորհակալությունը հայտնելու՝ Կաթողիկոսության կողմից քաղաքապետարանի ձեռնարկած ժողովրդային տների շինարարական ծրագրին չորս միլիոն դոլար հատկացնելու առիթով: Այս մասին տեղեկանում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից:

«Քաղաքապետութեան կողմէ խօսք առնելով քաղաքապետ Մարտիկ Պօղոսեան՝ ըսաւ. «Պուրճ Համուտի քաղաքապետական խորհուրդի անունով կը դիմենք Ձեզի, արտայայտելու մեր շնորհակալութիւնն ու բարձր գնահատանքը՝ Ձեր ցուցաբերած հայրական գուրգուրանքին ու հոգածութեան: Երկարամեայ Ձեր հոգածութեան նորագոյն արտայայտութիւնները հանդիսացան Պէյրութի նաւահանգիստի պայթումէն կարճ ժամանակ ետք արդէն Ձեր հօտի կողքին ըլլալը, ապա՝ լիբանանահայութեան ու Պուրճ Համուտի բնակչութեան կարիքներն ու մարտահրաւէրները դիմագրաւելու ջանքերուն մօտէն հսկելն ու զօրավիգ կանգնիլը, ինչպէս նաեւ Պուրճ Համուտի քաղաքապետութեան ծրագիրներէն «Սէն Ժագ համալիր»-ի դիմագրաւած դժուարութիւններուն իրազեկ դառնալով, շրջանի դիմագիծին պահպանման, երիտասարդութեան արմատաւորման եւ ընկերային լուրջ դժուարութեան յաղթահարման նպատակով Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան աջակցութիւնը կը շնորհէք, յաղթահարելու համար այդ դժուարութիւնները»:
Վեհափառ Հայրապետը ողջունելով քաղաքապետն ու խորհուրդի անդամները՝ ըսաւ. «ի՛նչ որ մեր ժողովուրդին կը կատարենք՝ մեր պարտքն է ու միաժամանակ պատիւը: Ի՛նչ որ ենք՝ ժողովուրդին կը պարտինք. ի՛նչ որ ունինք, որպէս եկեղեցի, ժողովուրդին կը պատկանի: Երբ ըսենք, թէ եկեղեցին ժողովուրդն է, սա լոզունգ չէ, այլ եկեղեցւոյ էութիւնն է, որմէ կը բղխի եկեղեցւոյ առաքելութիւնը: Մենք անձնապէս եւ մեր Սուրբ Աթոռը պիտի շարունակենք գործնապէս մեր ժողովուրդին կողքին ըլլալ՝ ամբողջական նուիրումով: Լիբանանի հայութեան վերականգնումը առաջնահերթութիւն է: Արդ, բոլորիս գործօն մասնակցութեամբ Լիբանանի հայութեան վերականգնումը, անոր կառոյցներուն վերակազմակերպումը եւ կարիքաւոր ընտանիքներուն օժանդակութիւնը պիտի շարունակենք»: Այս առիթով Նորին Սրբութիւնը շեշտեց Պուրճ Համուտի հայկական նկարագիրը ամուր պահելու հրամայականը»,- ասվում է հաղորդագրության մեջ: