Արդյո՞ք պատվաստումներն արվում են «գումար աշխատելու» նպատակով. պարզաբանում է նախարարը
Ճիշտ հակառակը՝ պատվաստանյութերը հիվանդության հաղթահարման ամենամատչելի միջոցն են։ Այս մասին, պատասխանելով քաղաքացիներին մտահոգող հարցերին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ պարզաբանելով, թե արդյոք պատվաստումներն արվում են «գումար աշխատելու» նպատակով:
«Եվ, ցավոք, դեռ շարունակելու ենք հանրային միջոցները ծախսել թանկարժեք բուժումների վրա քանի որ չենք ուզում կանխարգելել։
Ցավոք այսօր շատերը պատրաստ են՝ առանց բժշկի հետ խորհրդակցելու անցնել բազմակի թանկարժեք հետազոտություններ, խմել հորմոնային դեղեր, վերջին սերնդի ամենաուժեղ հակաբիոտիկներ, առանց աչք թարթելու, իսկ բժիշկների կողմից ցուցված կանխարգելիչ պատվաստմանը մտավախությամբ մոտենալ այնինչ Հայաստանի բնակչության 95% մշտապես ստացել է մանկական հասակում անհրեժեշտ բոլոր պատվաստումները։ Հիմա ինչումն է բանը հասկանալի չէ:
Հետևությունները թողնում եմ ձեզ սիրելի քաղաքացիներ, մի թույլ տվեք որ հակագիտական ստերով և էժան շահարկումներով վտանգեն բոլորիս առողջությունը:
Այո հոկտեմբերի 1-ից նոր կանոնները մտնելու են ուժի մեջ։
Առողջ եղեք»,- գրել է Ավանեսյանը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»