Նախագահ Արմեն Սարգսյանը պետական բարձր պարգև է հանձնել գրոսմայստեր Էլինա Դանիելյանին
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով շախմատիստուհի, միջազգային գրոսմայստեր Էլինա Դանիելյանը պարգևա¬տրվել է «Հայրենիքին մատուցած ծառայու¬թյունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ 2021 թվականին շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջ¬նությունում տարած հաղթանակի, միջազգային ասպարեզում Հայաստանն ըստ արժանվույն ներկայացնելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի մամուլի ծառայությունը։
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը վերջերս նվաճելով շախմատի Եվրոպայի կանանց առաջնության չեմպիոնի տիտղոսը՝ նորանկախ Հայաստանի պատմության մեջ արձանագրել էր առաջին նմանատիպ հաջողությունը: Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր նախագահական նստավայրում հյուրընկալել է Էլինա Դանիելյանին և հանձնել պետական բարձր պարգևը: Նախագահը շնորհավորել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականի առաջատար գրոսմայստերին և նոր հաղթանակներ մաղթել Եվրոպայի չեմպիոնին:
Նախագահ Սարգսյանն ու Էլինա Դանիելյանը զրուցել են շախմատային աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների, կատարվող փոփոխությունների, Հայաստանում շախմատային ավանդույթների պահպանման ու զարգացման կարևորության մասին:Նախագահը նշել է, որ հպարտությամբ է հետևել Եվրոպայի կանանց առաջ-նությունում գրոսմայստերի յուրաքանչյուր ելույթի և բարձր է գնահատել շախմատիստուհու ստեղծագործական մոտեցումը հինավուրց խաղին: Այնուհետև հանդիպումը շարունակվել է շախմատային տախտակի շուրջ. պարտիան ավարտվել է բարեկամական ոչ-ոքի:
«Սա մեծ պատիվ է ինձ համար,- նախագահի հետ հանդիպման մասին ասել է Էլինա Դանիելյանը: -Յուրաքանչյուր մարզիկի համար կարևոր է, որ իր երկիրն ուշադրություն է դարձնում իրեն ու իր գրանցած հաջողություններին: Այդ պահին զգում ես, որ այն, ինչ անում էիր տարիների ընթացքում, այն աշխատանքն ու ջանքերը, որոնք գործադրել ես, իզուր չէին: Առանց դրա մեզ դժվար կլինի արդյունքներ ցույց տալ: Սա ոգեշնչում է և ուժ է տալիս հետագա նպատակներին հասնելու համար»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»