«Սևան» ազգային պարկ»-ի ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները կշարունակվեն
1or.am-ը գրում է՝
«Սևան» ազգային պարկ»-ի ջրածածկ տարածքներում հայտնաբերված ապօրինի շինությունների ապամոնտաժման աշխատանքները մեկ ամսից կվերսկսվեն։ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը ասել է, որ ի տարբերություն նախորդ ապամոնտաժման աշխատանքների այս անգամ «Սևան» ազգային պարկ» ընկերությունը այդ աշխատանքներն իրականացնելու է սեփական տեխնիկայով․ «Չորս հատուկ տեխնիկայի ձեռքբերում ենք իրականացրել և արդեն 1․5 ամսից «Սևան» ազգային պարկը» կունենա համալրված չորս նորագույն տեխնիկայով ավտոպարկ»։
Ըստ նախարարի՝ ապամոնտաժման համար ազգային պարկը կունենա 12 նոր աշխատատեղ և այս անգամ լայնածավալ աշխատանքներն իրականացնելու համար կապալառու ընկերություններին այլևս չեն դիմի։ Սևանի առափնյա հատվածներից նախ դուրս կբերվի հողի բերրի շերտը։ Միջգերատեսչական հանձնաժողովը գույքագրել է շուրջ 1600 միավոր ապօրինի շենք, կցակառույց, պարիսպ, որոնք ենթակա է ապամոնտաժման։ Ռոմանոս Պետրոսյանն ասում է, որ դա, բնականաբար, մեծապես կնպաստի Սևանի ջրերի որակի բարձրացման և էկոհամակարգի վերականգնմանը․ «Եվս երկու տեխնիկա պետբյուջեի միջոցներով կգնենք հաջորդ տարի, Սևանի ափամերձ հատվածները կշարունակենք մաքրել նաև ձմռան ամիսներին։ Ջրածածկ տարածքներից հողի շերտի դուրսբերումն ավելի հեշտ է անել հենց ցուրտ եղանակին»։
Շարունակությունն՝ այստեղ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»