«Իրանը խնդրել է անհապաղ ազատ արձակել վարորդներին». Իրանի ԱԳՆ-ն՝ ՀՀ տարածքում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների վարորդներին բերման ենթարկելու մասին
Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է ՀՀ Սյունիքի մարզում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարների վարորդներին բերման ենթարկելուն, գրում է IRNA-ն:
Համապատասխան հարցին ի պատասխան Ղաթիբզադեն նշել է.«Իրանը հետևում է հարցին և խնդրել է վարորդներին անհապաղ ազատ արձակել, ինչպես նաև պաշտոնյաների հանդիպում անցկացնել` խնդրին կայուն լուծում տալու համար»:
Բացի այդ, Ղաթիբզադեն, ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը:
«Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը»,-Ղաթիբզադեի խոսքը մեջբերում է mehrnews.com-ը:
Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում զարգացման, խաղաղության և կայունության հիմքն է:
Հիշեցնենք՝ մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է հայտնվել:
Բացի այդ, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։
Նաև ադրբեջանցիները ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»