Ինչպե՞ս գերել տղամարդուն. Հասարակ կանոններ
Կանանց առաջնային խնդիրներից է գեղեցիկ ու հմայիչ տեսք ունենալը: Ամեն օր տարբեր հագուստ են կրում, բարձրակրունկ կոշիկներ հագնում, այցելում են գեղեցկության սրահներ, փոխում սանրվածքն ու մազերի գույնը, անհամեմատ մեծ գումարներ ծախսում կոսմետիկ միջոցների վրա: Սակայն թե ի՞նչն է ամենից շատ գրավում տղամարդկանց, կամ ինչպե՞ս միանգամից հայտնվել տղամարդու ուշադրության կենտրոնում, քչերին է ծանոթ:
Գաղտնիք չէ, որ այս արտաքին փոփոխություններն արվում են հանուն տղամարդկանց: Իսկ ի՞նչն է գրավում նրանց: Ամենաառաջինն ինչի վրա տղամարդիկ ուշադրություն են դարձնում կնոջ կազմվածքն է: Ահա թե ինչու բոլոր կանայք չպետք է անտեսեն իրենց մարմինը. մարզանքները, ճիշտ սննդակարգն ու դիետաների տեղին ու ժամանակին կիրառումը պարտադիր է: Միաժամանակ կանայք պետք է տիրապետեն ճիշտ ցուցադրման կանոններին. Մարմնի որոշակի հատվածներ խնամքով ու նրբորեն պետք է ուշադրության կենտրոնում լինեն: Սակայն սա չի նշանակում, որ պետք է մեծ բացվածքով բլոզներ հագնել, կամ շատ կարճ կիսաշրջազգեստներ կրել, այս ամենը պետք է անել այնքան աննկատ, որ տղամարդու մոտ հետաքրքրություն առաջանա տեսնելու, թե ինչ է թաքնված ձեր հագուստի ետևում:
Տղամարդականց միշտ գրավում է այն, ինչն այնքան էլ լավ չի երևում: Հետաքրքրությունը ոչ միայն գրգռում է, այլև դրդում է, որ նորից ու նորից ուշադրության դարձնեն հենց այդ կնոջը: Եթե ձեր ձայնը պարուրող է, ապա տղամարդկանց հարցում հաջողությունն ապահովված է: Նրանք սիրում են ցածր ձայնող խոսող կանանց: Ցանկացած տղամարդու համար միշտ հաճելի է, երբ կինն իր կարիքն ունի, հետևաբար երբեք մի զլացեք օգնություն խնդրել տղամարդուց:
Ձեր խնդրանքը ոչ միայն ստիպում է տղամարդուն օգտակար լինել ու իրենց առնական զգալ, այլև կարող է խոսակցության ու ծանոթության առիթ հանդիսանալ: Իսկ կանանց համար առաջնային է սիրախաղի կանոններին տիրապետելը: Նույնիսկ հասարակ զրույցը կարող է ամեն ինչ պտտել ձեր իսկ ցանկացած ուղղությամբ, եթե դուք օգտագործեք սեթևեթանքի էլեմենտներ: Տղամարդիկ սիրում են, երբ կանայք կրում են վառ ու մոդայիկ հագուստ: Այս արտաքինով կանայք կարող են միանգամից առանձնանալ ամբոխից: Երբեք չմոռանաք օծանելիքի մասին, հաճելի բույրն աննկատ չի թողնի ոչ մի տղամարդու:
Ավելին




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Պետությունը ձեզ համար հոր տնից բերված օժիտ չէ, որ մաշված շորի պետ դեն նետեք. Աննա Կոստանյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...
Արսեն Գևորգյանի մահվան ամբողջ պատասխանավտությունը մինչև իր կյանքի վերջ կրելու է Նիկոլ Փաշինյանը․ Հար...