55-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել է Իսրայելի քաղաքացին
2021թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 00 :13-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ իր ամուսինը՝ ծնված 1965թ., ժամը 11:00-ին հարբած վիճակում վիճաբանել է հարևանի հետ, դուրս է եկել տանից և չի վերադարձել:
ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 00:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Սիսակյան փողոցում գտնվող շենքերից մեկի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել վերոնշյալ տղամարդու պարանոցի և գլխի շրջաններին՝ վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկելով կյանքից: Պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Իսրայելի քաղաքացի է՝ ազգությամբ հայ:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 55-ամյա տղամարդու դիակը՝ պարանոցի ձախ հատվածում գտնվող վերքում արնանման հետքերով դանակով:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Իսրայելի քաղաքացին ձերբակալվել է՝ 55-ամյա տղամարդու սպանության կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան