Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասինՍյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա Մաթևոսյան
Քաղաքականություն

Շուրջ 40 մեղադրյալ՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ կողմից ռազմական հանցագործությունների փաստերով. ամփոփում

Նկատի ունենալով, որ լրացել է 2020թ. արցախյան պատերազմի սկսման առաջին տարելիցը և առաջնորդվելով պատերազմին առնչվող հանցագործությունների առթիվ իրականացվող քրեական վարույթների արդյունքների վերաբերյալ իրազեկված լինելու հանրության իրավունքի իրացման անհրաժեշտությամբ՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ներկայացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի կողմից իրականացված ռազմական հանցագործությունների, ինչպես նաև պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ և ԱՀ պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված ներքին հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն 2021թ. սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ այնքանով, որքանով չի կարող վնասել քննությունների բնականոն ընթացքին:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ այդմ՝ ՀՀ դատախազության հսկողության և դատավարական ղեկավարման ներքո ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում, ՀՀ ՔԿ տարածքային ստորաբաժանումներում, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում և ՀՀ ՀՔԾ-ում քննվել կամ քննվում է Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում կատարված հանցագործությունների դեպքերի առթիվ ՀՀ իրավասու մարմինների կողմից հարուցված ավելի քան 2150 քրեական գործ:

Մասնավորապես, Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, զինված ուժերի կողմից կատարված ռազմական հանցագործությունների փաստերով ՀՀ քրեական օրենսգրքի 217-րդ, 217.1-րդ, 226-րդ, 384-րդ, 387-րդ, 389-րդ, 390-րդ, 391-րդ, 394-րդ, 395-րդ, 397.1-րդ հոդվածների տարբեր մասերի հատկանիշներով հարուցվել են բազմաթիվ քրեական գործեր, որոնցով լայնածավալ նախաքննությունն իրականացվում է Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և վարելու դեպքի առթիվ քննվող 2 վարույթի շրջանակում: Դրանցով քննության առարկա են, մասնավորապես՝

ԱՀ ռազմաքաղաքական ղեկավարության կողմից ՀՀ-ի և ԱրՀ-ի նկատմամբ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը միջազգային բազմաթիվ պայմանագրերի և միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի նորմերի, պատերազմ վարելու արգելված միջոցների և մեթոդների կիրառման արգելքի անտեսմամբ, ազգային ատելության շարժառիթով ագրեսիվ պատերազմ սանձազերծելու և իրականացնելու,  դրա ընթացքում գրեթե բոլոր զինատեսակներով Արցախի և Հայաստանի զինված ուժերի մարդուժին և ռազմական նշանակության ենթակառուցվածքներին, տեխնիկական միջոցներին, խաղաղ բնակավայրերի քաղաքացիական բնակչությանը կանխամտածված և նպատակաուղղված կերպով թիրախավորված կամ ոչ ընտրովի հարվածներ հասցնելու, զինծառայողներին, քաղաքացիական անձանց դիտավորությամբ մահ պատճառելու, գույքային հսկայական վնասներ հասցնելու բազմաթիվ դեպքերը,

ԱՀ զինված ուժերի կողմից զինված ընդհարման ժամանակ, ինչպես նաև հրադադարի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԱՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական անձանց գերեվարումները, միջազգային կոնվենցիաների, միջազգային մարդասիրական իրավունքի մի շարք նորմերի կոպտագույն խախտումներով ընդհուպ կոնվենցիոնալ պաշտպանության ներքո գտնվող ռազմագերիների և քաղաքացիական անձանց դաժանաբար սպանության, խոշտանգման, նրանց նկատմամբ անմարդկային և արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունք դրսևորելու բազմաթիվ դեպքերը:

Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչների կողմից,  միջազգային սովորութային մարդասիրական իրավունքի համապատասխան նորմերի խախտմամբ, ազգային ատելության շարժառիթով ինչպես մարտական գործողությունների ընթացքում, այնպես էլ հրադադարի հաստատման մասին եռակողմ հայտարարության ստորագրումից հետո հայկական պատմական հուշարձանները, պատմական կամ մշակութային առանձնակի արժեք ունեցող առարկաները, ծագումով հայերի գերեզմանները ոչնչացնելու, վնասելու կամ պղծելու բազմաթիվ դեպքերը,

ռազմական գործողությունների ընթացքում ԱրՀ ՊԲ զինծառայողների, քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ միջազգայնորեն արգելված, այդ թվում նաև քիմիական բաղադրությամբ զինատեսակների կիրառման դեպքերը,  

ադրբեջանցիների կողմից ազգային պատկանելության հիման վրա հայերի դեմ ցեղասպանությունն արդարացնելու, թշնամանք հարուցելու, ատելություն և բռնություն հրահրելուն ուղղված հրապարակային կոչերի դեպքերը,

ԱրՀ-ի և ՀՀ-ի դեմ սանձազերծված ագրեսիվ պատերաազմի ընթացքում միջազգային ահաբեկչական խմբավորումների վարձկանների ներգրավման,  մերձավորարևելյան տարածաշրջանից հազարավոր վարձկան-ահաբեկիչներին Թուրքիայի տարածքով Ադրբեջան տեղափոխման  և ռազմական գործողություններում օգտագործելու, այդ նպատակով ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց նախնական համաձայնության շրջանակներում միջազգային ահաբեկչությւան ֆինանսավորման դեպքերը,

ՀՀ տարածքում, Երասխ գյուղի հատվածում, ՌԴ զինված ուժերի «ՄԻ 24» տեսակի ռազմական ուղղաթիռը ԱՀ զինված ուժերի կողմից հրթիռահրետանային սարքերի կիրառմամբ խոցելու և դրա արդյունքում երկու անձանց սպանվելու և մեկ անձի մարմնական վնասվածք ստանալու դեպքը:

Վերոնշյալ քրեական գործերով իրականացվող նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ, 384-րդ, 387-րդ, 390-րդ, 391-րդ, 393.1-րդ, 397.1-րդ և 395-րդ, 217-րդ, 34-390-րդ, 389-րդ հոդվածներով նախատեսված հանցագործություններ կատարելու համար որպես մեղադրյալ է ներգրավվել ընդհանուր՝ շուրջ 40 անձ, այդ թվում՝ ինչպես Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության և զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնատար անձինք, այնպես էլ վարձկան գրոհայիններ,  ահաբեկչական խմբավորումների ղեկավարներ:

Նրանց նկատմամբ հիմնականում որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և հայտարարվել միջազգային հետախուզում:

Միջազգային ահաբեկչության վերաբերյալ դրվագով անջատված մասով 2 անձի վերաբերյալ մեկ քրեական գործ ուղարկվել է դատարան, որի արդյունքում նրանց վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ:

Նախաքննության շրջանակներում լայնածավալ քննչական, օպերատիվ հետախուզական գործողությունները շարունակվում են: Բազմաթիվ դրվագներով, նաև դատախազների կողմից տրված համապատասխան ցուցումների և հանձնարարությունների հիման վրա, ձեռնարկվում են հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված և իրականացված ագերսիվ պատերազմի, դրա ընթացքում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի այլ ներկայացուցիչների, ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից կատարված ռազմական հանցագործությունների ապացույցների լիարժեքությունն ապահովելու, Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների իրական քանակը հստակեցնելու, նրանց նկատմամբ խոշտանգման, ապօրինի գործողությունների փաստերն ամբողջացնելու, միջազգային իրավունքի կոպիտ խախտումներով հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց դաժանաբար սպանած, նրանց արժանապատվությունը նսեմացնող, ինչպես նաև հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելուն ուղղված գործողություններ կատարած անձանց ինքնության բացահայտման, դրանց վերաբերյալ հավելյալ, հատկապես անձանց նույնականացման հնարավորություն տվող ապացույցների ձեռքբերման ուղղությամբ: