Էկվադորի բանտում բախումների հետևանքով զոհվել է 116 մարդ
Էկվադորի արևմտյան Գուայակիլ քաղաքի բանտում բախումների հետևանքով առնվազն 116 մարդ է զոհվել, 80-ը` վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով հանրապետության նախագահ Գիլյերմո Լասոյի հայտարարությանը:
«Սա շատ ողբերգական իրադարձություն է: Այս պահին հայտնի է 116 զոհվածի և մոտ 80 վիրավորի մասին: Նրանք բոլորը կալանավորներ են», - ասել է նա մամուլի ասուլիսի ժամանակ:
Լասոյի խոսքով՝ նա հրամանագիր է ստորագրել երկրի քրեակատարողական համակարգում 60 օրով արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ «կարգուկանոնը վերականգնելու և բռնության նոր դրվագներ կանխելու նպատակով»:
Ըստ իշխանությունների՝ փոխհրաձգության պատճառը տարբեր խմբավորումների ներկայացուցիչների միջև հակամարտությունն էր: Բանտում իրավիճակը վերահսկողության տակ է առնվել:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»