Գարեգին Բ-ի տնօրինությամբ եկեղեցականների նոր նշանակումներ են արվել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:
Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Հոգեշնորհ Տ․ Տաճատ վարդապետ Ծատուրյանը, ազատվելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ստանձնած պարտականություններից, նշանակվել է հնդկահայոց հոգևոր հովիվ և Կալկաթայի Հայոց Մարդասիրական Ճեմարանի կառավարիչ։
Արժանապատիվ Տ. Եսայի քահանա Արթենյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած հոգևոր պարտականություններից, նշանակվել է Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգի տնօրեն։
Արժանապատիվ Տ․ Արսեն քահանա Միրզոյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, նշանակվել է Մայր Աթոռի «Քյուրքչյան» երեխաների աջակցության կենտրոնի հոգևոր տեսուչ։
Արժանապատիվ Տ․ Երվանդ քահանա Երանյանը, ազատվելով Մայր Աթոռում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»