Թշնամու սադրանքների պատճառով Ամարասի հովտում խաղողի բերքահավաքն ընդհատումներով է իրականացվել
Արցախի Հանրապետության Ամարասի հովտում շարունակվում է խաղողի բերքահավաքը: Արցախի Հանրային հեռուստաընկերության տեսանյութում նշվում է, որ հակառակորդի սադրանքների պատճառով ստիպված աշխատանքները դադարումներով են իրականացվել։
«Վերջին օրերին ադրբեջանցի զինվորներն այս ուղղությամբ էին առաջացել ու դիրքավորվել, խաղողի այգուց մի քանի հարյուր մետր հեռավարության վրա։ Ռուս խաղաղապահների միջամտությամբ հակառակորդն ազատել է զբաղեցրած դիրքն ու այգիներում կրկին վերսկսվել է բերքահավաքը»,- ասվում է տեսանյութում։
Խաղողի այգին, որտեղ իրականացվում է բերաքահավաքը, հակառակորդի և հայկական դիրքի արանքում է գտնվում։ Անտեսելով թշնամական հենակետի մոտ լինելը՝ խաղողաքաղի մասնակիցները շարունակում են աշխատանքները ոչ միայն բերքը տուն հասցնելու համար, նաև պատվի հարց են համարում՝ հակառակորդին ի ցույց, որ իրենց պապենական հողերից երբեք հրաժարվողը չեն։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան