Խաչիկ Ասրյան. Ոչ թե սիրված բոլորի կողմից, այլ արդար՝ բոլորի համար. ահա՛ իսկական Առաջնորդը
• Մի՛ հանգստացիր, մի՛ քնիր։ Միշտ եղիր զգո՛ն, միշտ եղիր ձգտո՛ղ և հավակնո՛տ։ Միշտ կատարիր խոստո՛ւմդ ԱՍՏԾՈ և բոլորի առջև։ Միշտ իրականությո՛ւն դարձրու ինքդ քեզ համար ստեղծած բոլոր երազանքներդ, և Դո՛ւ կլինես իսկական Առաջնորդը։
• Դո՛ւ պիտի հասկանաս Քո ինքնությունն ու առաքելությունը, Դո՛ւ պիտի զգաս նախնիներիդ շունչն ու ժողովրդիդ զարկերակը և Դո՛ւ կլինես Քրիստոսապաշտ և Հայաստանաշեն Առաջնորդը։
• Հայ Ազգի և Հայոց Պետության Առաջնորդը պետք է լինի ազնիվ ու իմաստուն, անողոք ու անհանդուրժող՝ հակազգային, հակապետական, հակաժողովրդական և այլ արատավոր երևույթների դեմ պայքարում։
• Առաջնորդն անպարտելի է, եթե անսասան է նրա զգոնությունը, և կատարյալ, եթե անթերի է նրա իմաստնությունը։
• Ո՛չ գայթակղությանը, ո՛չ պարտվողականությանը, և ո՛չ լաց լինելու քաղաքականությանը. ահա՛ կատարյալ Առաջնորդի անփոփոխ տեսակը:
• Ինչպես հնարավոր չէ կանգնեցնել ժամանակն ու ապագան, այնպես էլ անհնար է կանգնեցնել հայրենապահ և երդվյալ Առաջնորդին։
• Հայկական բարձրավանդակում բնակվող և միշտ պատերազմի մեջ գտնվող Հայ ժողովուրդն ու Հայաստանը պետք է ունենան ոչ թե քաղաքական Առաջնորդ, այլ մարտնչող ռազմիկ Սպարապե՛տ-Առաջնորդ:
• Հայաստանի քաղաքական լաբիրինթ մտած և ելքի տեղը հստակ իմացող իսկական Սպարապե՛տ-Առաջնորդը միայն կարող է ստեղծել և ձևավորել ազգային-պետական իշխանություն:
• Հերո՛ս Հայ ժողովուրդ, միշտ աղոթի՛ր ԱՍՏԾՈ օրհնության, Հայաստանի հավերժության և իսկական Սպարապետ-Առաջնորդիդ առողջության համար:
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան»
կուսակցության Առաջնորդ,
«Հայոց Արծիվներ» կամավորական ջոկատի հրամանատար,
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
գնդապետ՝ Խաչիկ Ասրյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»