Հարավային Կովկասում սպասվող փոփոխությունները դժվար է դիտարկել առանց Չինաստանի դերի հաշվարկման․ Տիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Հարավային Կովկասում ընթացող գործընթացները բավականին բազմաշերտ են։
Այստեղ բախվում են և՛ տարածաշրջանային և՛ աշխարհաքաղաքական տարբեր կենտրոնների ու խաղացողների շահերը և հետաքրքրությունները։
Երևացող մասում կա ռեգիոնի ընդգծված դերակատարը՝ ՌԴ-ն, մեծ հավակնություններ ունեցող Թուրքիան, մեր բարեկամ ու տարածաշրջանի հիմնական խաղացողներից Իրանը, տարբեր փուլերում ակտիվացող/պասիվացող արևմուտքը՝ իր տարբեր թևերով և վերջապես առավել նուրբ մոտեցումներով գործող, սակայն ծանրակշիռ գործոն հանդիսացող Չինաստանը։
Կարծում եմ, որ առաջիկա տասնամյակներում Հարավային կովկասում սպասվող փոփոխությունները դժվար է դիտարկել առանց Չինաստանի դերի հաշվարկման, որի հետ, ի դեպ, համագործակցության մեծ ու բարենպաստ դաշտ կա, որն այս իշխանությունները դիտմամբ անտեսում են։
Արտաքին անվտանգության ապահովման և թուրք-ադրբեջանական ագրեսիայի զսպման տեսանկյունից Չինաստանը Իրանի, ՌԴ-ի և, իհարկե, ՀՀ-ի հետ բազմաթիվ հատվող կետեր ունի, որի ներուժը այս պահին հեռու է իրացված լինելուց։
Հ։Գ. Ի դեպ, այսօր Չինաստանի ժողովրդական հանրապետության կազմավորման 72-ամյակն է, ինչի կապակցությամբ ջերմ շնորհավորանքներս Չինաստանի ժողովրդին»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»