Սերժ Սարգսյանի ապտակը Իլհամ Ալիևին
«Ադրբեջանի ղեկավարը իրեն պահում է գլուխգովան դեռահաս տղայի պես, որ ժամանակին ծեծ ուտելուց հետո վազել է հորը օգնության կանչելու և նրա հետևում կանգնած մեծ-մեծ խոսում ու հոխորտում է»,- հայտարարություն է տարածել Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի գրասենյակը:
Հայաստանի նախկին և Ադրբեջանի գործող նախագահների «փոխհրաձգությունը» ուշագրավ երանգներ է ստանում։ Ալիևը չափազանց ցավոտ է ընդունում թե՛ Սերժ Սարգսյանի, թե՛ Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունները, առիթը բաց չի թողնում պատասխանելու, հոխորտալու, իրեն դեռահասի պես պահելու։
«Բա ինչո՞ւ 3 կամ 10 տարի առաջ չէի՞ր հրավիրում Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մատաղիս գյուղ: Բա այն ժամանակ այդպես աքլորանայիր, երբ բողոքում էիր, որ փակ դռների հետևում քեզ ճնշում են՝ ճանաչել Արցախի անկախությունը: Զարմանալի չէ, որ այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ վերջին երեք տարում, սա ստանձնել է կապիտուլյանտի փաստաբանի դերը, պաշտպանության տակ առել նրան և միասին, ձեռք ձեռքի տված տևական ժամանակ թիրախավորում են ինձ, իմ մարտական ընկերներին, որոնց մեծ մասը Արցախի հերոսներ են»,- նշել է Սերժ Սարգսյանը:
Վստահ ենք, որ այսօր էլ Ադրեջանի նախագահը հերթական նոպան է ունենալու, տեսախցիկների առջև կամուֆլյաժով պոզաներ է ընդունելու, որպեսզի արձագանքի Սերժ Սարգսյանին։ Նա ինքն էլ հրաշալի գիտակցում է, թե Հայաստանում ով է իրեն իրական վտանգ սպառնում, ումից պիտի զգուշանա։
«Դու Հայաստանում հիմա լավ գործընկեր ունես, հրավիրի՛ր նրան, քանի ժամանակ ունես, իսկ երբ նա այլևս գործընկերդ չի լինի, ա՛յ այդ ժամանակ ես կգամ և՛ Մատաղիս, և՛ Արցախի Հանրապետության ցանկացած այլ տարածք»,- ասել է Սերժ Սարգսյանը: Իսկ ադրբեջանական հանրությունն այսօր էլ երջանկությունից կոռնա՝ լսելով իր տխրահռչակ պարագլխի լեզվական ժայթքումները։
Արթուր Գաբրիելյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»