Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ Ծառուկյան Վերջին տարիներին 7 գործարան ենք ստեղծել. տարին 40 միլիոն դոլար հետ ենք տվել սակագնին. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցը կբարդացնի Ռուսաստանի հետ հարաբերությունները․ չի կարելի սրել իրավիճակը. Նարեկ Կարապետյան Զելենսկու այցի հնարավոր հետևանքները. Վահե Հովհաննիսյան Արդարադատության դեֆիցիտը մանկավարժականի դեպքերի հետ կապված․ Իրականությունն առանց դիմակի Սա ոչ միայն մեծ պատիվ է մեր երկրի համար, այլև հայ մարզիկների տարիների աշխատանքի արժանի գնահատականը. Գագիկ Ծառուկյան Այն մասին, թե ինչու է մեր ազգի պայքարը այսօր էլ շարունակվում, և ինչու թշնամու մորթապաշտ կամակատարները չեն կարող այն կասեցնել․ Ավետիք Չալաբյան Խնջույք՝ ժանտախտի օրերին․ այսօր ՔՊ-ի տոնն էր, ոչ թե՝ քաղաքացու․Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանն ընդունել է Կիոկուշին կարատեի միջազգային ֆեդերացիայի նախագահին և Կիոկուշին համաշխարհային միության գլխավոր քարտուղարին (տեսանյութ) Իսպանիայում մշակվել են երկչափ արևային վահանակներ, որոնք իդեալական են շենքերի ճակատների համար Մենք գալիս ենք աշխատելու 24/7 ռեժիմով՝ հանուն հայերի համար փոփոխությունների. Սամվել Կարապետյան (տեսանյութ) Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի
Մենք կառուցելու ենք նոր ձևի մեր պետությունը․ Արշակ Կարապետյան Մեր առաջնահերթությունն է մարդկանց մասին մտածել և ստեղծել պայմաններ, որ նրանք կարողանան աշխատել ու արժանապատիվ ապրել. Գագիկ ԾառուկյանՋուր հավաքեք․ ջուր չի լինելուTesla-ն ԱՄՆ-ին արևային էներգիա կմատակարարի չինացի գործընկերների հետ Անձրև, կարկուտ․ ի՞նչ եղանակ սպասելՀայ օգտատերերի փակված էջերի հարցով՝ դիմում միջազգային հարթակներին Մեր հաղթանակը մեր ժողովրդի բարեկեցությունն է. Հրայր ԿամենդատյանՄայիսի 5-ին, 6-ին և 7-ին լույս չի լինելու. հասցեներՇիրակի փողոցում գտնվող պահեստում բռնկված հրդեհը մարվել է. այրվել են լամինատ և շրիշակներ«ՀայաՔվեի» գրասենյակը` Շենգավիթում` Գարեգին Նժդեհի 10 հասցեումԴեսպան Համբարձումյանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հյուսիսային Մակեդոնիայի փոխնախարարինԿենտրոնում գործող հաստատությունների աշխատանքը մայիսի 5-ին կազմակերպվելու է հեռավար․ ԿԳՄՍՆՔարոզչական ճնշումների ֆոնին՝ սրվող քաղաքական պայքար Եվս մեկ գողականի են բաց թողել. «Հրապարակ»Վարչախմբի օգտին ցանկացած ձայն գնալու է մեր պետության կործանմանը. Ավետիք Չալաբյան Արցախցիներին անձնագիրը տալու են հունիսի 10-ին, որ քվեարկությանը չմասնակցեն. «Հրապարակ»ԵՄ գագաթնաժողովը՝ որպես շրջադարձային ռիսկ. արտաքին խաղերի գինը Հայաստանի համար Անվտանգության խորհրդի նիստին հրահանգ է իջեցվել. «Հրապարակ»ԵՄ-Հայաստան գագաթնաժողովի օրերին Երեւանում զանգվածային բողոքի ակցիաներ են ծրագրվում. «Հրապարակ»Ալիեւը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը չի վերադարձնի. «Հրապարակ»

Ինչպես ճարտարագիտությունը կարող է աջակցել գիտության տարբեր ճյուղերին. քննարկումներ «Ինժեներական շաբաթ 2021»-ի շրջանակներում

Հոկտեմբերի 21-ից 25-ն անցկացվում է «Հայաստան-ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքը։ Մեկ շաբաթվա ընթացքում ինժեներական համայնքը ներկայացնում է իր նվաճումները տարբեր ոլորտներում՝ ավտոմոբիլային արդյունաբերություն, կիսահաղորդչային արդյունաբերություն, էլեկտրոնիկա, բարձր տեխնոլոգիական արտադրություն, կենսաբժշկական սարքերի արդյունաբերություն, ավիատիեզերական արդյունաբերություն, կիբեռանվտանգություն, կրթական տեխնոլոգիաներ, գիտություն և այլն։

Ինժեներական շաբաթվա 3-րդ օրվա՝ հոկտեմբերի 23-ի միջոցառումներն ընթացան Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում։ Ուշագրավ է, որ է «Հայաստան-ինժեներական շաբաթ» ծրագիրը հինգ տարի առաջ մեկնարկել էր հենց Վանաձորում, իսկ Ինժեներական քաղաքի ստեղծման ծրագրի մեկնարկով խնդիր դրվեց նաև Տեղեկատվական տեխնոլոգիական ոլորտի օրինակով երկրում զարգացնել նաև ճարտարագիտական ուղղությունը։

Վանաձորում անցկացված մի շարք մասնագիտական քննարկումների թվում առանձին անդրադարձ եղավ «Գիտություն» թեմային։ Պանելային այս քննարկումը վարում էր «Զիմաստ» խորհրդատվական ընկերության հիմնադիր-տնօրեն Մարիամ Դավթյանը։ Քննարկման շրջանակում համախմբվել էին Հայաստանի չորս առաջատար բուհերի ներկայացուցիչներ՝ Արամ Միքայելյանը (Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան), Կոնստանտին Ենկոյանը (Երևանի պետական բժշկական համալսարան), Հովիկ Փանոսյանը (Երևանի պետական համալսարան), Աշխեն Հովհաննիսյանը (Հայ-ռուսական (սլավոնական) համալսարան)։ Նրանց միացել էր նաև միջազգային մասնավոր ընկերության՝ PMI Science գիտահետազոտական կենտրոն-Հայաստանի նորարությունների և համագործակցությունների գծով պատասխանատու Օֆելյա Սարգսյանը:

Հրավիրված հեղինակավոր մասնագետները, ներկայացնելով իրենց ոլորտները՝ կենսաբանություն, քիմիա, կենսաբժշկություն և այլն, խոսեցին ինժեներական ոլորտի հետ ներկայացվող ուղղությունների առնչությունների մասին։
ԵՊԲՀ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը տեղեկացրեց, որ ծրագրում են Հայաստանում ստեղծել ուղեղի գերազանցության կենտրոն, և իրենց գլոբալ գիտական հավակնությունն է համաշխարհային գիտական քարտեզում լինել կարևոր մի կետ։ Մասնագետը շեշտեց, որ այս աշխատանքներում իրենց տեղն ունեն նաև ինժեներները, մասնավորապես՝ ուղեղի ուսումնասիրման համար անհրաժեշտ են այնպիսի գործիքներ, որոնք կկարողանան առավելագույն ճշգրտությամբ գնահատել այս կամ այն հիվանդության ժամանակ ուղեղի այս կամ այն կառույցի աշխատանքը։

Հայ-ռուսական համալսարանի բժշկական կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Աշխեն Հովհաննիսյանը խոսեց Հայաստանում նանոտեխնոլոգիաների զարգացման անհրաժեշտության մասին։ Նա նշեց, որ նանոտեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում դեռ լաբորատոր փորձարկումներից դուրս չի եկել, սակայն կարևոր է լաբորատոր փուլից անցում կատարել արտադրության, իսկ դրա համար անհրաժեշտ է գիտնականներին աջակցող ինժեներական թիմ, որպեսզի վերջիններս, ծանոթանալով առաջարկվող գործիքակազմին, տան համապատասխան լուծումներ։

ԵՊՀ մանրէաբանության, կենսաքիմիայի և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Հովիկ Փանոսյանը զբաղվում է մանրէաբանությամբ և կենսատեխնոլոգիայով։ Մանրէաբանությունն իր դրսևորումն ունի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ կենսատեխնոլոգիայի։ Գիտնականը նկատում է, որ «կենսատեխնոլոգիա» բառն արդեն իսկ հուշում է, թե այն ինչպես կարող է կապվել տեխնոլոգիաների և ինժեներության հետ։ «Մեր խմբի առջև խնդիր է դրված ստանալ, կենսահեն և կենսաքայքայվող պլաստիկներ։ Աշխարհն արագ անցնում է կենսապոլիմերների օգտագործման, որոնք անվտանգ են բնության, առողջության համար։ Այն մեծ հեռանկար ունի, և կարևոր է այս ոլորտի զարգացումը մեր երկրում»,- ասաց գիտնականը։

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյուղատնտեսական քիմիկատների ստացում և որակի վերահսկում բազային լաբորատորիայի ղեկավար Արամ Միքայելյանը տեղեկացնում է, որ 2012թ. ստեղծված լաբորատորիան զբաղված է ժամանակակից գյուղատնտեսության, բուսաբուծության, անասնաբուժության, սննդամթերի վերամշակման տեխնոլոգիաներում պահանջարկված անվտանգ նյութերի արտադրությամբ։ Պարոն Մելիքյանը խոսեց գյուղատնտեսության ոլորտում ԱԹՍ-ների կիրառության մասին։ Դրանք վերահսկում են, ախտորոշում բերքը, ցանքատարածքների իրավիճակը, իրականացնում են վարակների ժամանակին տեղորոշում, դրանց հետ արդյունավետ պայքարի ձևերի օգտագործում։ Այնպես որ՝ ինժեներական լուծումները կարևոր դեր կարող են խաղալ յուրաքանչյուր բնագավառում, ուստի առաջնային է տարբեր ոլորտների և ճարտարագետների երկխոսությունը։

Հայաստանում գիտական ոլորտի զարգացման ուղղությամբ այսօր լուրջ ներդրումներ է կատարում PMI Science-ը։ PMI Science-ի ներկայացուցիչ Օֆելյա Սարգսյանը, նշելով, որ սերտորեն համագործակցում են գիտական համայնքի հետ, նկատում է, որ շահագրգռված են, որպեսզի համայնքն ու գիտական աշխատանքներն ունենան շարունակական զարգացում։ PMI Science-ի աջակցությամբ այս համատեքստում իրականացվում են մի շարք միջոցառումներ։ Նա, մասնավորապես, տեղեկացրեց, որ Հայաստանում մեկնարկում է Գիտական ինկուբացիոն ծրագիրը, որն իր բնույթով բացառիկ է. այլ երկրներում նման օրինակներ շատ դժվար է գտնել։ «Այս նախաձեռնությունը կյանքի կոչելու հարցում մեր կողքին կանգնած է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամը։ Դա բացառիկ հարթակ է, որը բաց կլինի ոչ միայն համալսարանների գիտական համայնքի, այլև մասնավոր հատվածի համար։ Այստեղ կկարողանանք համախմբել գիտական ներուժը կոնկրետ խնդիրների շուրջ։ Հույս ունենք, որ սա կլինի նաև սկիզբ՝ հասկանալու համար, թե ինչպես է ընթանում միջդիսցիպլինար համագործակցությունը»,- նշեց Օֆելյա Սարգսյանը։

Պանելային քննարկման ընթացքում անդրադարձ եղավ նաև մի շարք այլ հարցերի, մասնավորապես, արծարծվեց այն թեման, թե ինչպես գիտական ներուժն ապակենտրոնացնել։ Գյումրի, Վանաձոր, Կապան քաղաքներում գործող բուհական հաստատություններում ուսանողներին տրվեն ոչ միայն ունակություններ, այլև ստեղծվի կապ կրթության և գիտության միջև, մարզային բուհերի երիտասարդ մասնագետների համար կառուցվի գիտական գրավիչ միջավայր։ Ընդ որում, շեշտվեց, որ այստեղ խնդիրն այնքան էլ գումարը չէ, քանի որ և՛ Հայաստանում, և՛ աշխարհում հնարավոր է գտնել անհրաժեշտ գումար՝ համապատասխան գիտական խնդիրներ լուծելու համար։ Ներկաները կարևորեցին ինտելեկտուալ ներուժը մարզերում պահելու խնդիրը, հակառակ դեպքում, այն կարտագաղթի Երևան, այնուհետև՝ այլ երկրներ։ Խոսնակներն այս խնդրի լուծման համար առանձնացրին մի շարք գործիքներ, մասնավորապես, առաջարկ եղավ մարզերում ստեղծել ժամանակակից լաբորատորիաներ, զարգացնել լոգիստիկ կապը մայրաքաղաքի և մարզերի միջև, հարստացնել առցանց դասավանդման գործիքները և այլն։

«Հայաստան-ինժեներական շաբաթ 2021» միջոցառումների շարքն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, Ինժեներական ասոցիացիայի և «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից։ Գլխավոր գործընկերն է՝ PMI Science-ը, գործընկերները՝ Նեյշընըլ Ինսթրումենթսը (NI), Ինժեներական քաղաքը (ԻՔ), Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնը (ՎՏԿ), Գյումրու տեխնոլոգիականը կենտրոնը (ԳՏԿ), Սայհաբ Հայաստան կիբեռանվտանգության նախաձեռնությունը (ՍայՀԱԲ), Մայքրոսոֆտ ինովացիոն կենտրոն Հայաստանը (ՄԻԿ), Նորարարական լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնի (ԻԼՏԿ), Հայ-հնդկական ՏՀՏ գերազանցության կենտրոնը, ՏՀՏ գործատուների միությունը (ՏՀՏԳՄ) և «ԵՄ-ն` բիզնեսի համար» նախաձեռնությունը։

Հոկտեմբերի 23-ին Ինժեներական շաբաթվա շրջանակում Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում անցկացված հանդիպման մանրամասներին կարող եք տեղեկանալ հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=1bFkT_5OdUs։