Ակբա բանկ. թվային նոր լուծումներ և իննովացիաներ (Տեսանյութ)
Սմարթֆոնն արդեն նաև POS տերմինալ է. հնարավոր է գումար փոխանցել քարտն ընդամենը մոտեցնելով սմարթֆոնին։ Ակբա բանկը տարվա գլխավոր տեխնոլոգիական տոնին՝ «Դիջիթեքին», ներկայացրել է միանգամից մի քանի ինովացիաներ և ֆինանսական գործիքներ։ Բանկոմատից կանխիկացում կարելի է անել արդեն նաև առանց բանկային քարտի, ինչպես նաև ցանկացած բանկային հաշվից՝ անկախ դրա արժույթից։
Նաև ներկայացվեցին acba digital հավելվածի վերջին նորությունները՝ acba share թվային գործիքները։ «Կոնտակտային տվյալների», «QR կոդի միջոցով գումարի փոխանցման», «Հղման գեներացմամբ գումարի ստացման», ինչպես նաև «Փոխանցում բանկոմատին» նոր ծառայությունները: Այսուհետև Ակբա բանկի հաճախորդները 24/7 ռեժիմով կարող են կանխիկ գումար փոխանցել՝ ստացողին տրամադրելով հավելվածի միջոցով նախապես գեներացված թվային կոդը, վերջինս էլ Ակբա բանկի ցանկացած բանկոմատից կստանան ուղարկված գումարը։
«Մեր կողմից «Դիջիթեք»-ի շրջանակում ցուցադրվող տեխնոլոգիաները բացառիկ են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում։ Ներդնում ենք նորարարական ֆինանսական տեխնոլոգիաներ, որոնք նոր են Հայաստանում»,– նշել է բանկի Պլատֆորմների և տեխնոլոգիաների զարգացման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Տիգրան Սիմոնյանը:
Մանրամասն՝ տեսանյութում:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:






















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան