Շուշիի միջադեպը ցույց տվեց, որ Ադրբեջանը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․
«Ստեփանակերտ-Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհի անվտանգությունը պետք է ուժեղացնել։
Ճանապարհի վերահսկողությունն Արցախում տեղակայված խաղաղապահ զորքերն են իրականացնում, որոնց ուժերով այս մեկ տարվա ընթացքում հսկայական աշխատանք է տարվել։
Սակայն Շուշիի հատվածում տեղի ունեցած վերջին միջադեպը ցույց տվեց, որ ադրբեջանական կողմը պատրաստ է աննկարագրելի ոճրագործությունների։
Ադրբեջանի մասնակցությամբ մեծ թվով այլանդակություններ վերջին 3 տասնամյակում շատ ենք տեսել, սակայն ռուս խաղաղապահների ներկայության և պահպանության պայմաններում, արձանագրվող միջադեպերը իրավիճակին նաև այլ երանգ են փոխանցում։
Ինչևէ, ակնհայտ է, որ կիրառվող անվտանգային մեխանիզմների և իրականացվող ծառայության մեջ վերանայումներ պետք է արվի, այլապես առջևում նոր՝ առավել անկանխատեսելի զարգացումներ կլինեն»։




















Համաներում հայտարարելո՞ւ եք․ Լիանա Գասպարյանը՝ Սրբուհի Գալյանին
Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր Կամենդատյան
Հաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակի...
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունը
Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը
Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների
Փաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան
Առաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ Ասրյան
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է
Դադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկա