Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ձերբակալություններ` Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն ձերբակալված է. Գոհար Ղումաշյան Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ»
Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոցԹրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic»Ոչ մի ահավոր բան չի պատահել․ Ռաֆինյան՝ «Բարսելոնայի» պարտության մասինԱրարատ Միրզոյանի համարհիշողության թարմացում. Մարիաննա ՂահրամանյանԵս ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասինՓորձում են թույլ չտալ, որ փոփոխությունները հասնեն Ստեփանավան. «Ուժեղ Հայաստան»-ի հայտարարությունըԷկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենաԿառավարությունը խաղաղության անվան տակ գնում է միակողմանի զիջումների. Իրինա ՅոլյանԴուք Ադրբեջանին զիջում եք Հայաստանի տարածքով անխոչընդոտ ճանապարհ. Տիգրան ԱբրահամյանԻնչու՞ մինչև TRIPP նախագծի վավերացման գործընթացը իշխանությունը ամբողջությամբ ՉԻ ասում. Մարիաննա ՂահրամանյանԳազն ու էլեկտրաէներգիան միջանկյալ ծախս են հացամթերքի, ջերմոցային տնտեսությունների, տրանսպորտի, արտադրության և ծառայությունների համար. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե ինչու Տիգրանաշենը ենթակա չէ ոչ հանձման, և ոչ էլ փոխանակման որևէ այլ հայկական տարածքի հետ. Ավետիք ՉալաբյանԳավառի ապագան սկսվում է մեր ընտրությունիցԶարգացող և հզոր Գավառ ունենալը բոլորիս միավորող ցանկությունն է. «Հայկական քվե» կուսակցությունը շարունակում է հանդիպումները համայնքի բնակիչների հետ և ներկայացնում զարգացման իր ծրագրերըՀոկտեմբերի 25-ին որոշվում է Գավառի վաղվա օրը. տեսանյութՎՏԲ-Հայաստան Բանկն աջակցել է Newmag-ի BOOK DONATION նախաձեռնությանը Հրազդանում «Հայկական քվե» կուսակցությունը՝ Հրայր Իսրայելյանի հետ միասին, այս անգամ հանդիպեց Լանջաղբյուրի բնակիչներինՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանՈ՛չ հայ գերիների վերադարձ, ո՛չ խաղաղության երաշխիքներ. փոխարենը՝ միակողմանի հերթական զիջումներ Ալիևին. Լենա ՄաթևոսյանԱկբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը
Քաղաքականություն

«Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Քաղաքական գործընթացի մեջ ներգրավվումը և ընտրություններին մասնակցությունը երբևէ ինքնանպատակ չի լինում: Դեկտեմբերի 5-ին Վայքում կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Հանրապետություն» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Կարեն Մինասյանը նշում է՝ ընտրություններին մասնակցելու որոշումը պայմանավորված էր համայնքում առկա ոչ բարվոք իրավիճակով: «Վստահ եմ՝ իմ անմիջական մասնակցությունը դրականորեն կազդի ավելի ապահով ու բարեկեցիկ համայնք ունենալու հարցում: Սա մեր թիմի համար ոչ այնքան քաղաքական, որքան անձնական և տնտեսական ընտրություն է: Մյուս քաղաքական ուժերում ևս համայնքում հայտնի և ընդունված մարդիկ են: Ընտրությունը լինելու է ժողովրդինը»,- «Փաստի» հետ զրույցում ասում է Մինասյանը:

Ծրագրերի և ընտրվելու պարագայում աշխատանքի առաջնահերթ ուղղությունների մասին խոսելիս՝ նշում է, որ ուշադրության կենտրոնում լինելու են Վայքի նախակրթարանները: «Լուրջ խնդիր ունենք մանկապարտեզների բեռնվածության հետ: Ներդրողներ ունենք, որոնք պատրաստակամություն են հայտնել իրենց միջոցները ներդնել համայնքում գործող մանկապարտեզները վերազինելու, վերակառուցելու, դրանց հնարավորություններն ավելի մեծացնելու հարցում: Իհարկե, այս ամենի հիմքում մեր քաղաքական թիմի հանդեպ վստահությունն է: Եթե ներդրված գումարները չբավարարեն կոնկրետ մանկապարտեզներին վերաբերող ծրագիրն ավարտին հասցնելու համար, մեր սեփական միջոցներով այն կյանքի կկոչենք: Եթե հարկավոր լինի, շատ կարճ ժամանակում նոր մասնաշենքեր կկառուցենք, ամբողջությամբ նոր մանկապարտեզ կբացենք համայնքում: Խնդիր ունենք նաև մանկապարտեզների որակի հետ: Փառք ու պատիվ այն անձնակազմին, որը մինչև հիմա կարողանում է մանկապարտեզները եղած չնչին հնարավորություններով գոնե այս մակարդակին պահել: Վստահ ենք, որ կարող ենք սա փոխել, ունենալ ավելի մեծ ու բարվոք մանկապարտեզներ, որոնք կվերածենք նախակրթարանների»,-նշում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ժամանակին Վայք քաղաքում եղել է չորս մանկապարտեզ, հիմա ունեն ընդամենը երկուսը:

Ընդգծում է՝ հաջորդիվ ուշադրության կենտրոնում լինելու է երեխաների առողջ ապրելակերպը: «Համայնքը լողավազան չունի: Դժբախտաբար, ամառային արձակուրդների ժամանակ երեխաների՝ գետերում խեղդվելու դեպքեր են արձանագրվում: Շատ կարևոր ծրագիր է, որ մինչև 2022 թ.-ի ամառային արձակուրդները համայնքի երեխաների համար հասցնենք լողավազան կառուցել, որը լինելու է անվճար: Թե՛ լողավազանը, թե՛ մանկապարտեզը կառուցվելու են ոչ համայնքային միջոցներով, այլ մեր անձնական կապերի շնորհիվ ու մեր ֆինանսական միջոցներով: Մեր համայնքի բնակիչներից շատերը, որոնք այժմ բնակվում են արտերկրում և հանրապետության մյուս մարզերում ու այնտեղ են գործունեություն ծավալում, պատրաստակամ են մեզ օգնել: Մեզ համար առաջնահերթություն է, որ կարողանանք երեխաների մանկությունն ավելի երջանիկ ու բովանդակալից դարձնել:

Սա ուղղություններից մեկն է: Այս դեպքում խոսում ենք Վայք քաղաքի խնդիրների մասին, բայց չմոռանանք, որ 15 գյուղական համայնքներ խոշորացման արդյունքում դառնալու են Վայք համայնքի մի մասը: Գյուղական այս համայքներում էլ լուրջ ծրագրեր պետք է իրականացնենք՝ սկսած վարելահողերը ջրով ապահովելուց մինչև գյուղական համայնքներում տարբեր տեսակի ճանապարհները վերանորոգելուց: Ունենք սահմանամերձ գյուղեր, որտեղ բացակայում են թաքստոցները, այնտեղ առաջնային է դրանց կառուցումը: Եթե խնդիրների լուծումը փորձենք դիտարկել միայն համայնքային բյուջեի շրջանակում, բացառվում է, որ մոտակա տասը տարում կկարողանանք լուծել մեր առաջ քաշած խնդիրների գոնե 50 տոկոսը: Համայնքը ֆինանսապես ի զորու չէ դա անել»,-տեղեկացնում է մեր զրուցակիցը:

Նոյեմբերի 10-ից համայնքում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը: Մինչ այդ էլ Մինասյանն ու իր թիմը զրույցների ու հանդիպումների ընթացքում տեղեկացել են բնակիչների հիմնական մտահոգություններին: «Համայնքում բնակչության առջև ծառացած հիմնական խնդիրն աշխատատեղերի բացակայությունն է, որի պատճառով մեծ թվով մարդիկ, ավաղ, արտագաղթում են համայնքից: Մեր առաջնահերթություններից է նոր աշխատատեղերի ստեղծումը: Նշեմ, որ ինձ ու իմ ընտանիքին պատկանող ընկերություններն այսօրվա դրությամբ ամենամեծ գործատուներն են: Հարյուրավոր աշխատատեղեր ենք ստեղծել՝ բավականին բարձր աշխատավարձերով, դա բոլորն են տեսնում: Ունենք հաջողված փորձ բիզնես ոլորտում: Այսօր թե՛ բիզնեսում, թե՛ կառավարման ոլորտում անձնական կապերը մեծ դեր են խաղում: Պատրաստվում ենք ի նպաստ օգտագործել գործարար շրջանակներում ունեցած մեր վստահությունը, նոր աշխատատեղեր ստեղծել և բարձրացնել մարդկանց զբաղվածության մակարդակը»,եզրափակում է Կարեն Մինասյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում