Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
2023 թվականի ադրբեջանական ագրեսիան, դրա հետևանքով հայերի բռնագաղթը բխում էին ՀՀ ներկայիս ռեժիմի քաղաքական առաջնահերթությունից. Աբրահամյան «Նիկոլ Փաշինյանի խնդիրը ժամանակ շահելն է, բայց բոլոր կողմերից նրան մանևրելու տեղ չեն թողնում». «Փաստ» Սահմանների պաշտպանությունն ու առկա մարտահրավերները. ի՞նչ պետք է անի Հայաստանը. «Փաստ» Ոչ թե չեզոքություն, այլ կեղծ հավասարակշռություն. ինչո՞ւ են եվրոպական պաշտոնյաները լեգիտիմացնում իրագործվող հանցագործությունները. «Փաստ» Հայկական ընկերությունները ներդրումներ են կատարում Իտալիայում. անակնկալներ են սպասվում. «Փաստ» «Կապարակնքում» են բիզնեսները, բայց չեն կարող ասել, թե ինչի՞ հիման վրա, ի՞նչ օրենքով. «Փաստ» ՔՊ-ի իշխանության «մայրամուտը». արդյո՞ք տնտեսական «ապոկալիպսիսը» կբերի իշխանափոխության Հայաստանում. «Փաստ» «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորներն Անկախության օրվա կապակցությամբ իրենց ստացած պարգևավճարներն ամբողջ ծավալով կուղղեն Տիգրանաշենի բնակիչներին․ Տիգրան Աբրահամյան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 18-ին Օդանավակայանի խաչմերուկի հատվածում կիրականացվի երթևեկության կազմակերպման ժամանակավոր փոփոխություն Դուք այնքան եք ստել, որ ձեր պաշտոնական թվերին չկա հավատալու․ Գառնիկ Դավթյան Արարատում 2-ամյա աղջիկն ընկել է կիսաայրվող թոնիրն ու տեղափոխվել է հիվանդանոց
Վթար՝ Հրազդան-Երևան երթուղին սպասարկող միկրոավտոբուսի մասնակցությամբ․ կան վիրավորներՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըՎթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինիՄիջին ուժգնության երկրաշարժ, 4.2 մագնիտուդ. Ռուսաստան«Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները Եռաբլուրում հարգանքի տուրք մատուցեցին Արցախում էթնիկ զտման հետևանքով զոհվածների հիշատակին«ՀԵԼԻՔՍ»-ը մուտք է գործել Հայաստանի շուկա․ Երևանում բացվել է«ՀԵԼԻՔՍ» Լաբորատոր համալիրըԱդելիա Պետրոսյանը խոստովանել է, որ կարոտում է մրցումներըՊատմական Սինտագմա հրապարակում անցկացվող Խաղաղության համաշխարհային օրվա միջոցառման պատվավոր երկիրը Հայաստանն էԻսրայելի ՊԲ-նհարվածել է լիբանանյան «Հըզբոլլահ»-ի ենթակառուցվածքներինՔոբայր վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ձեռքը. նա հոսպիտալացվել էԱրցախցիներն իրենց տներում ապրելու լիակատար իրավունք ունեն. բայց այդ իրավունքը կյանքի կոչելու համար մենք դեռ երկար ու աշխատանքով լեցուն ճանապարհ պիտի անցնենք․ Նարեկ ԿարապետյանՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցներըԱռանձին հատվածներում սպասվում են հորդառատ տեղումներԱմենածանր բեռը արցախցիների փոքրիկ ճամպրուկների մեջ չէր․ այդ բեռը հայրենիքի կորուստն էր․ Իրինա ՅոլյանԾաղիկների խոնարհում ԵռաբլուրումԱրցախցիները դարձան աշխարհի խոշոր 7 պետությունների ագրեսիայի զոհը Մեր դատավորները համատարած գտնվում են Փաշինյանի ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԻշխանությունը իր դիրքերը պահպանելու համար պատրաստ է գնալ ոչ օրինական քայլերի. Արեգ ՍավգուլյանԵՊՀ-ում տիրում է խտրականություն, և աշխատանքից հեռացնում են քաղաքական հայացքների համար. Մենուա Սողոմոնյան

7,5 միլիարդ ՀՀ դրամ ծավալով բաժնետոմսերն ամբողջությամբ տեղաբաշխված են. Ակբա բանկ

Ակբա բանկի՝ սեպտեմբերին մեկնարկած բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումն ավարտված է: Բանկի կողմից թողարկված բոլոր 500.000 բաժնետոմսերը սպառված են։ Բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացքում ընդհանուր 5693 հայտատուից Ակբա բանկի բաժնետեր է հասցրել դառնալ 4976-ը. այժմ բանկի բաժնետերերի ընդհանուր քանակը ավելի քան 5200 է: 

 «Մեր այն նպատակներն ու ցանկությունները, որոնք ֆիքսել էինք բաժնետոմսերի հրապարակային տեղաբաշխումից առաջ, չէր վերաբերում միայն մեզ. այդ ամենը վերաբերում էր մեր երկրին, մեր երկրի տնտեսությանն ու մեր հասարակության ապագային: Մենք շատ մեծ հնարավորություններ ունենք այս երկրում ավելին անելու, քան արել ենք մինչև հիմա: Այս ամենն, իհարկե, մեր բաժնետերերի, մեր հաճախորդների և մեր աշխատակիցների շնորհիվ է: Մենք դարձանք այն առաջին ընկերությունը, որին պետք է հետևեն նաև մյուսները: 

Պետք է ասեմ, որ փայլուն անցկացրեցինք տեղաբաշխման ամբողջ ընթացքն ու համոզվեցինք, որ Ակբան այս երկրում շատ կարևոր կառույց է և ունի մեծ վստահություն և հեղինակություն: Մենք այս երկրի ապագայով մտահոգված կառույց ենք և ամեն ինչ անելու ենք, որպեսզի մեր ճանապարհով անցնեն նաև մյուս ընկերությունները: 

Բաժնետոմսերի տեղաբաշխման վերջին մեկ–երկու օրերին, երբ պահանջարկը կտրուկ ավելացավ, մենք հասկացանք, որ մենք դեռ շատ անելիք ունենք Հայաստանում: Շատ մեծ, չիրացված պոտենցիալ ունենք և պետք է մաքսիմալ ձևով իրագործենք մեր նախագծերն ու ավելի շատ համախոհներ ձեռք բերենք: Այս տեղաբաշխմամբ մեր բաժնետերերի համար մենք պետք է դառնանք ֆինանսապես շատ արդյունավետ և եկամտաբեր կառույց: Բայց, այս ամենին զուգահեռ, մենք չպետք է մոռանանք նաև ոչ ֆինանսական ասպեկտը, ըստ որի, մենք միասին պետք է մեր հասարակության համար դառնանք առաջ շարժվելու լոկոմոտիվ, պետք է ավելի կարևոր դեր ունենանք հասարակության կյանքում:

Մեր բաժնետերերին շնորհակալություն եմ հայտնում վստահության համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի արդարացնենք նրանց սպասելիքները, որպեսզի իրո՛ք միասին կերտենք մեր ապագան: Մեր բոլոր ծրագրերը միտված են լինելու ապագային, երկրի զարգացմանն ու հասարակության մեջ նոր մշակույթի ձևավորմանը: Խոսքը բաժնետեր լինելու մշակույթի ձևավորման ու տարածման մասին է: 

Այսօր մենք 5200 բաժնետեր ունենք: 5200 բաժնետերերի առկայությունը վկայում է այն մասին, որ մենք ժողովրդական բանկ ենք»,– նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: