Փաշինյանը հերքում է «չկրակելու» հրամանի գոյության հնարավորությունը, եթե խոսքը հայրենիքի պաշտպանության մասին է
Անհնար է մի իրավիճակ, երբ Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում «չկրակելու» կամ սահմանները չպաշտպանելու հրաման տրվեր։ Այս մասին նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստին կառավարության ժամին ասաց Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, անվտանգության հարցերով փորձագետ Տիգրան Աբրահամյանի հարցին։
Պատգամավորը, մասնավորապես, հարցրեց, թե ով է հրահանգել «չկրակել» առաջ եկող ադրբեջանցի զինվորների ուղղությամբ։
«Նախօրեին Հայաստանի արեւելյան սահմաններին Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ դիմադրություն ցույց տալու հրաման չի տրվել։ Ուրեմն ո՞վ հրաման չի տվել կրակ բացել հակառակորդի ուղղությամբ։ Որոշ տեսանյութերից երեւում է, որ դիրքերից մեկի գրավումը տեղի է ունեցել առանց որեւէ փոխհրաձգության եւ դիմադրության»,- ասաց Աբրահամյանը։
Ի պատասխան՝ Փաշինյանը տարակուսանք հայտնեց.
«Հնարավոր չէ, որ Հայաստանի պետական սահմանների պաշտպանության ժամանակ «չկրակելու» կամ սահմանները չպաշտպանելու հրաման տրվեր։ Դա որպես ուղիղ պետական դավաճանություն կընկալվի։ Յուրաքանչյուր ոք, ով Հայաստանի ինքնիշխան տարածքի պաշտպանության ժամանակ գրավոր կամ բանավոր «չկրակելու» հրաման է տալիս, պետական դավաճանություն է գործում»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»