Թուրքիան կրկին սպառնացել է Հայաստանին
A1News.am-Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Բահրեյնի արտգործնախարարի Աբդուլլաթիֆ բին Ռաշիդ ալ-Զայան հետ հանդիպումից հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսի։ Այդ ընթացքում Չավուշօղլուն պատասխանել է ադրբեջանցի լրագրողի՝ «Հայաստան-Ադրբեջան սահմանային լարվածության» մասին հարցին: Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։
Թուրքիայի արտգործնախարարը փորձել է Անկարային ու Բաքվին ներկայացնել որպես տարածաշրջանային խաղաղության ու կայունության կողմնակիցներ։ Թուրքերին ու ադրբեջանցիներին հագցնելով խաղաղասիրության կեղծ պատմուճան՝ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Արդբեջանի սահմանների նկատմամբ սադրանքների դիմելու մեջ:Հայկական կողմի պաշտպանական գործողությունները սադրանք որակած Չավուշօղլուն այնուհետև սպառնացել է, որ եթե Հայաստանը շարունակի նույն կերպ, ապա նորից կորուստներ կունենա։
Ըստ Չավուշօղլուի պնդումների՝ Թուրքիան և Ադրբեջանը տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման դիրքերից են հանդես գալիս, իսկ Հայաստանը իբր հակառակ դիրքորոշումն է որդեգրել:
Նա վերահաստատել է Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին՝ շեշտելով, որ ինչպես «ադրբեջանցի եղբայրները»երբեք թուրքերին միայնակ չեն թողել, այնպես էլ Թուրքիան Ադրբեջանին երբեք միայնակ չի թողնի:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»