Դե հետ գնացեք ու տեսեք, թե ով էր նման հրաման տվել, որ դրանից հետո Արշակ Կարապետյանը «դուխավիկ տղա» էր խաղում.Աբրահամյան
Երկրում 1 տարվա ընթացքում պաշտպանության 3 նախարար է փոխվում, իսկ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ դիմակայության կամ ագրեսիայի կանխման մասին։Տեսանյութին կից գրառում է արել «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
Ընդ որում՝ իրադարձությունների թեժ պահին, առանց հիմնավորման, գլխավոր գործող անձ է փոխվել։ Մի փուլում, երբ 24 հայ զինծառայողի հետ կապը կորել էր, 13-ը՝ գերեվարվել, մեկը՝ զոհվել։
Ասում է՝ չկրակելու հրաման տվողը դավաճան է։ Կարծես որևէ մեկը չի նկատել, որ իր բերած նախկին նախարար Կարապետյանը փիառ արշավ էր իրականացնում՝ հայտարարելով, որ հրաման է տվել, որպեսզի հակառակորդի շարժի պարագայում կրակ արձակեն։
Դե հետ գնացեք ու տեսեք, թե ով էր նման հրաման տվել, որ դրանից հետո Արշակ Կարապետյանը «դուխավիկ տղա» էր խաղում։
Սրան հարցնում ես, թե ինչ քայլեր եք ձեռնարկվում գերեվարված հայ զինծառայողների նկատմամբ բռնությունները կամ ֆիզիկական հաշվեհարդարը կանխելու համար՝ վկայակոչելով հայտնի տեսանյութերը, ասում է՝ դեռ պետք է հասկանանք, թե ով և ինչ հանգամանքներում է գերեվարվել։
Մարդկանց կյանքը սրանց համար գրոշի արժեք չունի, կարևորը իրենց իշխանությանը վտանգ չսպառնա՝ առօրյա հաճույքներից հետ չմնան։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. «Ռեսուրսներից՝ հնարավորություններ»
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»